Եզակի աղոթքը, որ սովորեցրեց Հիսուսն աշակերտներին

«Հայր մեր» աղոթքի զորությունը«Հայր մեր» աղոթքի խոսքերը պարզապես կարևոր խոսքեր չեն յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Այս տողերում կա մեծ իմաստություն՝ ամեն օրվա համար, Աստծո էության ընկալում և ամենը, ինչ մեզ շրջապատում է այս աշխարհում:

Այս աղոթքի տեքստի հետ կապված են բազում հետաքրքիր փաստեր և անգամ գաղտնիքներ, որոնք տրված է հասկանալ միայն ճշմարիտ հավատացյալին:

«Հայր մեր» աղոթքը այն եզակի աղոթքն է, որ Հիսուսը, երկրի վրա իր աշակերտների կողքին գտնվելով, սովորեցրեց նրանց:

Այս խոսքերը արտացոլում են մարդկային բոլոր կարիքները, փափագը և ձգտումը՝ հոգու փրկությանը: Այս աղոթքի իմաստն ու զորության գաղտնիքը նրանում է, որ այն հանդիսանում է Աստծո Խոսքը և կիրառելի է մեր կյանքի ամեն իրավիճակներում:

Շատ քրիստոնյա գործիչներ են վկայում, որ «Հայր մեր»-ի ընթերցանությունը կյանքի ամենսարսափելի պահերին անգամ ունակ է եղել փրկելու ու փոխելու իրավիճակները: Հավատքով ասված խոսքերը զորություն են կրում իրենց մեջ: Այս աղոթքը հաճախ է եղել «փրկարարական օղակ» վտանգի մեջ հայտնված մարդկանց համար:

Այս մասին է վկայում Մեծ Հայրենական Պատերազմի վետերաններից մեկի նամակը՝ գրված իր կնոջը, որը գտնվել է պատերազմից հետո: Նամակն այդ չի հասնում հասցեատերին, ուստի այն գտնվում է զորքերի տեղաբաշխման վայրերից: Նրանում գրողը պատմում է, թե ինչպես է 1944թ-ին շրջապատված եղել գերմանացիների կողմից և իր մահվանը սպասել.

«Ես վիրավոր ոտքով պառկած էի, երբ լսեցի քայլերի ձայն և գերմաներեն լեզվով խոսակցություն: Հասկացա, որ իմ մեռնելու ժամը հասել է: Մերոնք մոտ էին, բայց նրանց վրա հույս դնելն այդ պահին ծիծաղելի էր թվում: Ես չէի կարողանում շարժվել, ոչ միայն որովհետև վիրավոր էի, այլև որովհետև փակուղու մեջ էի ընկել:

Ոչինչ չէր մնում՝ աղոթելուց զատ: Ես պատրաստվում էի մեռնել հակառակորդի ձեռքով: Նրանք տեսան ինձ, բայց ես, չնայած որ վախեցա, չդադարեցի աղոթել: Գերմանացու մոտ, որ մոտեցավ ինձ, փամփուշտները վերջացել էին. նա սկսեց արագորեն ինչ-որ բան խոսել յուրայիների հետ, բայց ինչ-որ բան այն չէր: Նրանք հանկարծ արագորեն սկսեցին փախչել՝ իմ ոտքերի տակ նռնակ գցելով, ընդ որում՝ նռնակն այնպես էին գցել, որ չէի հասցնի փախչել: Երբ ես ասացի աղոթքի վերջին տողը ու բացեցի աչքերս, հասկացա, որ նռնակը չի պայթել»:

Նման պատմություններ աշխարհը գիտի: Աղոթքը փրկում է մարդկանց, ովքեր անելանելի իրավիճակում են հայտնվում:

Աղոթքը արդարության ճանապարհի վրա է կանգնեցնում գողերին ու ավազակներին, ովքեր դրանից հետո վերադարձնում են գողացված իրերը՝ գրելով զղջման նամակներ:

Բայց այս աղոթքի խորհուրդը չի ճանաչվում միայն զրկանքների մեջ: Կարդացեք «Հայր մեր»-ը ամեն օր և գոհացեք Տիրոջից, որ այսօր հնարավորություն ունեք ապրելու և փառք տալու Իրեն:

Աղբյուր՝ kefline.ru