Թուրքիայի մանկապարտեզներում կրոն են դասավանդելու

Թուրքիայի մանկապարտեզներում կրոն են դասավանդելուԹուրքիայի կրթության նախարարությունը տարբեր նահանգների մուֆտիների (մահմեդական բարձրաստիճան հոգևորական իրավաբան-կրոնագետ) հետ միասին որոշում է կայացրել երեխաների համար կրոնի հավելյալ դասաժամեր սահմանել:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, նման պայմանավորվածությունը նախարարության և մուֆտիների միջև արդեն կնքվել է Անթալիա և Բոլու նահանգներում:

Կրոնի դասերը պարտադիր առարկա են դպրոցում՝ սկսած 4-րդ դասարանից: Այժմ նախատեսվում է այն դասավանդել նաև մանկապարտեզներում՝ 4 տարին լրացած երեխաներին:

Աղբյուրը՝ tert.am