Լռե՛ք՝ տառապող մարդու կողքին նստելիս. Ֆիլիպ Յանսի

Լռե՛ք՝ տառապող մարդու կողքին նստելիս. Ֆիլիպ Յանսի

Տառապողներին խորհուրդ տալը, իր բոլոր բարի նպատակներով հանդերձ, կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ:

Հոբի ընկերների պահվածքը դասական օրինակ է, թե ինչպես հպարտությունն ու վստահությունը սեփական ճշմարտության հանդեպ կարող են խլացնել սրտացավության զգացումը:

Հոբի ընկերները պնդում էին բարեպաշտության կանոնները և քննարկում աստվածաբանական հարցեր՝ հենվելով տառապանքի մասին ունեցած սեփական սխալ պատկերացման վրա: Եվ այս պատկերացումը լայն տարածում ունի մինչ օրս:

Հոբը պատասխանում է. «Երանի՜ թե բոլորովին լռեիք, և դա ձեզ համար իմաստություն կլիներ» (Հոբ 13.5):

Պարզվում է, որ ամենաբարի, ամենաիմաստուն բանը, որ արել էին ընկերները Հոբի համար, ամենասկզբում էր եղել, երբ պատռել էին իրենց հագուստները և լուռ նստել նրա կողքին: