Չարլզ Ֆիննեյի վճռական որոշումը. Հոկտեմբերի 10-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հոկտեմբերի 10-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1821թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, Չարլզ Ֆիննեյը գնում է անտառ՝ երդվելով. «Կա՛մ սիրտս ամբողջովին Աստծուն կտամ, կա՛մ էլ երբեք չեմ վերադառնա այնտեղից»:

Լինելով իրավաբանական ֆակուլտետի ուսանող՝ նա մշտապես ծաղրում էր աստվածաբանությունն ու հոգևոր սեմիանարիան:

Սակայն նույնիսկ ծաղր անողի սրտում կարող է հոգևորի նկատմամբ կարիք առաջանալ:

Այսպիսով Ֆիննեյը սկսում է համոզվել, որ պետք է մեկընդմիշտ լուծի իր հավերժական ճակատագրի հարցը: Հետագայում իր հուշերում նա գրում է, որ շատ անգամներ է գնացել անտառ, և իր հարցերի պատասխանը չի ստացել Աստծուց, քանի դեռ անձամբ չի հաղթահարել սեփական դժկամությունը և չի խոստովանել մեղքերը:

Անտառային այցելությունն այս անգամ ճակատագրական է դառնում Չարլզ Ֆիննեյի համար. հաջորդ առավոտ նա թողնում է իրավաբանի իր կարիերան՝ համոզված լինելով, որ պետք է Ավետարանը քարոզի:

Այսօր նա հայտնի է որպես ամերիկացի առաջատար արթնության գործիչներից մեկը, մարդ, ով միլիոնավոր մարդկանց է բերել Քրիստոսին:

Անտառում Ֆիննեյի «կերպանարափոխվելը» դրական հետևանքներ է ունենում: Նա հավատում էր, որ քրիստոնյաներն ականատես են լինելու Հազարամյա թագավորությանը և պնդում, որ նորադարձները պետք է գործեն այդ ուղղությամբ մինչև վերջ:

Արդյունքում նա ոգեշնչում է քրիստոնյաներին պայքարելու հասարակական արատների և անարդարութունների դեմ ոչ միայն որպես իրենց «դարձի» ապացույց, այլ նաև արագացնելու համար Քրիստոսի վերադարձը:

Աղբյուր՝ christianity.com