Դաստիարակել լռությամբ. խորհուրդ մանկավարժից

Դաստիարակել լռությամբ. խորհուրդ մանկավարժից

Ամեն ծնող կյանքում գոնե մեկ անգամ իր ձայնը բարձրացնում է երեխայի վրա՝ համարելով զայրույթն արդյունավետ դաստիարակչական մեթոդ:

Այնուամենայնիվ, նման մեթոդը երբեք չի բերի դրական արդյունքների, այն միայն կճնշի փոքրիկ անձնավորությանը և կզրկի ծնողական հարգանքից:

Մարդասիրական մանկավարժության հեղինակ Շալվա Ալեքսանդրովիչ Ամոնաշվիլիի կարծիքով՝ ամենազարմանահրաշ պտուղները մենք կարող ենք ստանալ, երբ երեխաներին դաստիարակում ենք լռությամբ:

Այս օրինակը մանկավարժի կյանքից հստակ ցույց է տալիս, թե ինչ զարմանահրաշ արդյունքի կարող է բերել նման օրիգինալ մոտեցումը:

Ասելու փոխարեն կարելի է գրե՞լ:

Նա պատմում է, որ իր դուստրը բավական ծանր բնավորություն ուներ. դժվարությամբ էր ընդունում խորհուրդներն ու խրատները:

Մեկ օր, երբ աղջիկը չէր ցանկանում լսել մոր խորհուրդը՝ դերձակի մոտ հաջորդ օրը գնալու վերաբերյալ, կամակոր կերպով ցանկանում էր հենց նույն պահին գնալ ու վերաձևավորել զգեստը և այդ պատճառով նեղանում էր և պնդում իր ուզածն անել, Ամոնաշվիլին հասկանում է, որ նման պահի ոչ մի փաստարկներ չեն օգնի: Նրա մոտ միտք է ծագում գրել ընկերական նամակ դստերը՝ պատմելով իր մտորումների մասին կատարվածի վերաբերյալ: Հետո այդ նամակը աղջիկը գտնում է իր բարձի տակ:

Նա զարմանում ու շփոթվում է հոր գրած խոսքերից, որոնք հասնում են մինչ իր հոգու խորքը: Հետո նա հարցնում է հորը, թե ինչո՞ւ էր որոշել գրել, ոչ թե ասել իրեն: Իսկ հայրն էլ պատասխանում է. «Դու, միևնույնն է, չէիր լսի ինձ»: Ավելի ուշ սա դառնում է ավանդույթ. գրել նամակներ՝ սենյակից սենյակ փոխանցելով սրտի մի մասնիկը քո տան անդամին: