8 ժամյա քունը պաշտպանում է դեռահասներին շաքարախտից

8 ժամյա քունը պաշտպանում է դեռահասներին շաքարախտից«8 ժամյա քունը շատ կարևոր է դեռահասների համար»,- ասում են Պիտսբուրգի համալսարանի մասնագետները: Նրանք պարզել են, որ երկարատև քունը լավացնում է ինսուլինային դիմադրողականության ցուցանիշներն ու կանխում շաքարախտի առաջացումը:

«Դիմադրողականության բարձր ցուցանիշը սպառնում է շաքարախտի առաջացմամբ: Եթե դեռահասը, ով սովորաբար քնում է 6 ժամ, սկսի քնել 8 ժամ, ինսուլինային դիմադրողականության ցուցանիշները նրա մոտ 9%-ով կբարձրանան», – ասում է Կարեն Մեթյուզը՝ ուսումնասիրության հեղինակը:

Մեթյուզն իր գործընկերների հետ հետևել է քնի տևողության ու ինսուլինային դիմադրողականության ցուցանիշների միջև առկա կապին 245 դպրոցականների շրջանում: Շաբաթվա ընթացքում նրանցից պարբերաբար արյուն էին վերցնում: Բացի այդ, նրանք օրագիր էին պահում իրենց մոտ ու ֆիզիկական ակտիվությունը գրանցող սարք էին կրում:

Դեռահասները քնում էին գրեթե 6,4 ժամ (դպրոցի օրերին զգալիորեն ավելի քիչ): Պարզվեց, որ անկախ տարիքից ու սեռից, մարմնի քաշի ինդեքսից ու էթնիկ պատկանելիությունից, դիմադրողականության ցուցանիշը կապված էր քնի տևողության հետ: