Նյու Յորքյան տաքսու վարորդը Ավետարանով է կիսվում իր ուղևորների հետ

«Ցանկացած հավատացյալ, ով լցված է Սուրբ Հոգով, իր գլխավոր առաջնահերթությունն է համարում Աստվածային առաքելության և Աստծո նախասահմանության կատարումը ամենօրյա կյանքում»,- կիսվում է տաքսու վարորդ Քենեթ Դրեյտոնը. տեղեկացնում է mhn.emmanuil.tv-ին:

Քենեթ Դրեյտոնը Նյու Յորքում «Ուբեր» ծառայության վարորդ է: Նրա աշխատանքը թույլ է տալիս իրեն ամեն օր կատարելու իր հիմնական կոչումը:

Քենեթի խոսքերով՝ ինքը միշտ ներգրավված է ծառայության մեջ.

«Մեկ օր ավագ որդիս ասաց. «Հայրի՛կ, ինչո՞ւ չես փորձում «Ուբեր»-ում աշխատել: Դա բավականին լավ եկամուտ կբերի»: Ես չգիտեի ինչ ասել, բայց դրանից հետո սկսեցի տեղեկություններ իմանալ այդ ծառայության մասին ու պարզեցի, որ այդ աշխատանքի համար անհրաժեշտ է հատուկ լիցենզիա: Դա բավականին թանկարժեք նախաձեռնություն էր:

Բայց մեկ օր, երբ նստած էի Բրուկլինի ճաշասրահներից մեկում, ներսումս մի ձայն լսեցի. «Գնա և ստացիր այդ լիցենզիան»: Այն հնչում էր այնքան պարզ ու հստակ, որ մի պահ շուրջս նայեցի՝ հասկանալու, թե դա ե՞ս լսեցի միայն, թե՞ բոլորը: Բայց պարզ էր, որ այդ ձայնն իմ ներսում էր: Եվ ես մտածեցի. «Լավ, որքան ես հասկանում եմ, այդ ձայնը Տիրոջից է: Նա է ինձ հետ խոսողը»: Հետո էլ հետևեցի այդ ձայնին»:

Քենեթն արդեն մեկ տարի է, ինչ այդտեղ է աշխատում, և համոզված է, որ Աստված է իրեն այդտեղ բերել:

«Շատերը նրանցից, ովքեր նստում են իմ ավտոմեքենան, ինչ-որ բանից վրդովված կամ անհանգստացած են լինում: Այսպես, թե այնպես, ես զգում եմ, որ այդ մարդկանցից շատերին հենց Աստված է ինձ մոտ ուղարկում»,- ասում է Քենեթը:

Դրեյտոնի խոսքերով՝ այն պահից, երբ ուղևորը նստում է հետևի նստարանին և մինչ այն պահը, երբ նա դուրս է գալիս մեքենայից, Սուրբ Հոգին այդտեղ ներկա է լինում և ուղղորդում է խոսակցությունը:

«Պետք է զգայուն լինել, կարողանալ ականջ դնել Նրան: Իսկ գլխավորը իմաստություն ունենալն է, քանի որ իմաստությամբ կարող ես մարդկանց սրտերը շահել»,- ասում է նա:

Քենեթը մեկ նպատակի է հետևում. լինել հնազանդ Աստծուն: Հենց դա էլ նշանակում է՝ խոսել ուղևորների հետ, իսկ երբեմն էլ հակառակը՝ լռել: Ցանկացած դեպքում՝ նա հավատում է, որ Աստված, Ով գիտի ամեն բան, միշտ է գործում:

«Աստված խաղողի այգիներում աշխատելու շատերին է ուղարկում: Ինչ-որ մեկը ջրում է, մյուսը՝ մշակում. բոլորն անում են այն, ինչ Աստված անհրաժեշտ է համարում, և ինչին որ Նա իրենց կանչել է անելու: Իսկ Սուրբ Հոգին որոշում է, թե ինչպես է աճելու այս կամ այն սերմը»,- բացատրում է Քենեթը:

Դրեյտոնը չի ծրագրում միշտ աշխատել՝ որպես տաքսու վարորդ, նա մտադիր է այդ գործով զբաղվել այնքան ժամանակ, մինչ Աստված կանչի այլ տեղում աշխատելու. «Ես կարծում եմ, որ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ոչ թե «Ուբերի», այլ Աստծո կամքի վրա»: