Մի քանի «երբեք» ամուսնության մեջ

Մի քանի «երբեք» ամուսնության մեջԿողքից կարող է թվալ, թե տասից ավելի տարիներ տևած ամուսնության մեջ ամեն բան պարզ է, և ամեն ինչում ներկա է փոխադարձ համաձայնությունը: Բայց դա այնքան էլ այդպես չէ:

Միշտ կա տեղ սովորելու, միասին աշխատելու ամուսնության վրա:

Երբ մենք ամուսնացանք, ապա որոշեցինք, որ բաժանությունը երբեք չի դիտարկվելու՝ որպես հարաբերություններին լուծում տալու տարբերակ:

Մեզնից յուրաքանչյուրը հասկանում էր այս ուխտի իմաստը: Սա մեր ամուսնությունն էր: Ես զգում էի, որ կապված էի Լորենի՝ կնոջս հետ, Աստծո միջոցով: Եվ բաժանությունը չի կարող տարբերակ լինել: Սա մեր որոշումն էր:

Ամուսնության վերաբերյալ իմ խորհուրդները Աստվածաշնչից են, հատկապես՝ Երգ Երգոցից: Ես իմ խորհուրդները տալիս եմ՝ ելնելով իմ ծառայությունից որպես հովիվ՝ Տեխասի «The Village Church» եկեղեցում:

10 «երբեք»՝ ամուսնական խնդիրները լուծելիս

  • Երբեք մի պատասխանեք ձեր ամուսնուն կամ կնոջը կտրուկ ձևով:
  • Երբեք միմյանց մի ծաղրեք, վատ մի արտահայտվեք իրար հանդեպ հանրային վայրերում:
  • Երբեք հարաբերություններ մի պարզեք ձեր երեխաների առջև և նրանց մի օգտագործեք՝ որպես ճնշման գործիք:
  • Երբեք «ջրի երես մի հանեք» անցյալը՝ փորձելով կենտրոնանալ խնդրի վրա:
  • Երբեք մի փորձեք ամեն ինչում հաղթող դուրս գալ. կարող եք կորցնել դիմացինին, և ձեր «հաղթանակը» այլևս պետք չի լինի ձեզ:
  • Երբ բարկացած եք, միանգամից մի սկսեք բղավել և ցածրացնել դիմացինին ձեր բղավոցով:
  • Երբեք մի մերժեք իրար՝ մտերմության հարցում:
  • Երբեք մի հետաձգեք խնդրի լուծումը:

Ամուսնական կոնֆլիկտի իրականությունը.

Երբ ես ու այն ժամանակ ապագա կինս նշանվեցինք, մենք վիճում էինք բազում հարցերի շուրջ: Մեկ օր ես իմ ավագին դիմեցի այս հարցով՝ պատմելով մեր մշտական վեճերի մասին, որովհետև ես չգիտեի, թե ինչ անել դրանց հետ: Ես հարցրեցի. «Մենք պատրաստվում ենք ամուսնանալ և պետք է որ տարաձայնություններ չունենանք, ինչո՞ւ ենք մենք մշտապես վիճում»:

Այդժամ իմ խորհրդատուն իմաստուն խորհուրդ տվեց. «Ամուսնանալով՝ դու ողջ կյանքդ բախվելու ես տարաձայնությունների ու վեճերի հետ: Դու ցանկանո՞ւմ ես, որ այդ կինը Լորենը լինի»: Նա ցանկանում էր ասել, որ ամուսնության հետ տարաձայնությունները չեն դադարելու:

Ամուսնությունը հաջողված ամուսնություն դառնալու համար ժամանակ է պահանջում, և ռոմանտիկան այստեղ այնքան էլ դերակատարություն չունի, այլ՝ Հիսուս Քրիստոսը:

Ամուսնությունը Քրիստոսի և Նրա Եկեղեցու միջև հարաբերությունների սկզբունք է կրում իր մեջ: Քրիստոնեական ամուսնության մեջ դուք Աստծո և իրար հետ ուխտի մեջ եք: Եվ դա չի պահանջում ձեզնից, որ դուք կատարյալ լինեք ամեն ինչում…

Մեթ Չենդլեր