Կայացավ «Բայց Գիրքն ի՞նչ է ասում…» համագումարը՝ նվիրված ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված

Կայացավ «Բայց Գիրքն ի՞նչ է ասում...» համագումարը՝ նվիրված ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրվածՀոկտեմբերի 6-ին կայացավ «Բայց Գիրքն ինչ է ասում…» խորագրով Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Միաբանության» եկեղեցիների աշնանային համաժողովը: Այն նվիրված էր Ռեֆորմացիայի 500-ամյակին, ուստի ուղերձներն էլ առավել պատմական բնույթ ունեին, որոնք նրբանկատորեն բերվում և կապվում էին այսօրվա քրիստոնեության հոգևոր արժեքների գնահատմանն ու պահպանմանը:

Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանն իր երկու պատգամների ժամանակ անդրադարձավ մեծ ռեֆորմատորների զոհաբերող նվիրվածությանը Ավետարանի տարածման, Աստծո Խոսքը մարդկանց հասանելի դարձնելու սուրբ գործին: Հատկապես ներկայացրեց Մարտին Լյութերի 95 թեզիսների ամբողջականացված 5 կետերը, որոնք քրիստոնեական հավատքի հիմքն են հանդիսանում՝ միայն Գրքերը, միայն հավատք, միայն շնորհք, միայն Քրիստոս, միայն Աստծուն փառք:

Կայացավ «Բայց Գիրքն ի՞նչ է ասում...» համագումարը՝ նվիրված ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրվածՆշենք, որ համաժողովի ընթացքում ներկաներին երկրպագության առաջնորդեցին Երևանի «Էմմանուէլ» և Արցախի «Արթնության կրակ» եկեղեցիների փառաբանության խմբերը: Իսկ վերջին պատգամին ընդառաջ ներկայացվեցին պատմական տեղեկություններ ու հետաքրքիր փաստեր Արցախում Ավետարանի տարածման և բողոքական քրիստոնյաների նվիրյալ գործունեության մասին:

Կայացավ «Բայց Գիրքն ի՞նչ է ասում...» համագումարը՝ նվիրված ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրվածՀամաժողովն իր պատմական ակնարկներով լի ուղերձով ամբողջացրեց Աբովյանի «Փարոս» եկեղեցու ավագ հովիվ Արարատ Պողոսյանը, ով քրիստոնեության պատմությունը հակիրճ ներկայացրեց՝ սկսած առաջին դարից մինչև Ռեֆորմացիայի տարիներ: Իր խոսքում բանախոսը մասնավորապես անդրադարձավ Հայաստանում 6-11դդ-ում տեղի ունեցած արթնության բռնկումներին, որի նախաձեռնողները Պավլիկյան և Թոնդրակյան շարժումներն էին:

«Իհարկե, դարեր շարունակ ամեն բան արվել է, որ այդ շարժումների մասին հետագա սերունդներին հասնի ոչ ճիշտ տեղեկություն, քանզի այժմ անգամ դպրոցներում ուսումնասիրելիս՝ նրանց ներկայացնում են աղանդավորական մշուշի ներքո:

Բայց բյուզանդական աղբյուրներն այլ բան են փաստում, որ այդ շարժումների ջատագովները իրականում դեմ են եղել ավանդապաշտությանը, ձգտել քանդել անջրպետը հոգևոր ծառայողների ու հասարակ մարդկանց միջև՝ ասելով, որ եկեղեցին շենքը չէ, այլ հավատքով լցված Քրիստոսի շուրջ հավաքվող մարդիկ:

Կայացավ «Բայց Գիրքն ի՞նչ է ասում...» համագումարը՝ նվիրված ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրվածԱյդ աշխարհն է ճանաչում նրանց՝ որպես Պավլիկյաններ, իսկ իրենք իրենց անվանել են պարզապես քրիստոնյաներ, ինչպես մեզ էլ այսօր ճանաչում են՝ որպես բողոքականներ, բայց մենք ինքներս մեզ քրիստոնյա ենք անվանում»:

Հովիվ Արարատ Պողոսյանն իր խոսքն ավարտեց կոչով՝ չդիմելու իրար տարանջատող անուններով՝ կաթոլիկ, բողոքական կամ առաքելական, այլ թող բոլոր քրիստոնյաներին միաբանի Քրիստոսի սերը, քանզի դա է Աստծո կամքը Իր զավակների համար:

Կայացավ «Բայց Գիրքն ի՞նչ է ասում...» համագումարը՝ նվիրված ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրվածՀամաժողովի մասնակիցների վկայությամբ՝ այն մեծ օրհնություն և կարևորություն էր ներկաների համար՝ մեկ անգամ ևս թարմություն, օրհնություն և գիտելիքների մեծ պաշար հաղորդելով յուրաքանչյուրին միաբանության մեջ:

CrossNews.am