Ընթանում է «Բայց Գիրքն ինչ է ասում…» խորագրով «Միաբանության» եկեղեցիների աշնանային համաժողովը

Ընթանում է «Բայց Գիրքն ինչ է ասում...» խորագրով «Միաբանության» եկեղեցիների աշնանային համաժողովըՀամաժողովը նվիրված է Ռոֆորմացիայի 500-ամյակին և համաժողովի առաջին պատգամախոսը՝ եպիսկոպոս, աստվածաբան Ռուբիկ Թումանյանն իր ուղերձը պատրաստել էր 500 տարի առաջ քրիստոնեական աշխարհում տեղի ունեցած այդ մեծ բարեփոխմանը, դրա ակունքներին ու այդ ամենի՝ այսօրվա մեր ընկալմանն ու ընդունմանը:

«Մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենամեծ պայքարները եղել են Աստծո Խոսքի շուրջ,- ասաց Ռուբիկ Թումանյանը,- և պատահական չէ, որ մեծ ռեֆորմատոր Մարտին Լյութերի հայտնի թեզիսների համառոտ 5 կետերը գլխավորում է «Միայն Գրքերը» կետը:

16-րդ դարի մեծ Ռեֆորմացիան ունի իր նախապատմությունը. դրանից դեռ 200 տարի առաջ առաջին անգամ Աստվածաշունչը թարգմանվեց անգլերեն լեզվով, որի համար նախաձեռնող և թարգմանիչ Ջոն Ուիկլիֆը ենթարկվեց հետապնդումների, կանգնեց դատարանի առաջ, անգամ մահից 40 տարի անց նրա ոսկորները հանեցին գերեզմանից և այրեցին, իսկ մոխիրը թափեցին մոտակա գետը:

Ընթանում է «Բայց Գիրքն ինչ է ասում...» խորագրով «Միաբանության» եկեղեցիների աշնանային համաժողովըԱստվածաշնչի թարգմանության, հրապարակման, տարածման, մարդկանց հասանելի դարձնելու համար մարդիկ տարբեր դարերում շատ թանկ գին են վճարել, և եթե այսօր մենք չենք կարդում այդ Սուրբ Գիրքը, ուրեմն՝ այն թարգմանված չէ մեր լեզվով:

Հենց Աստվածաշունչը կարդալու և ճշմարտությունը իմանալու շնորհիվ կատարվեց Ռեֆորմացիան, քանզի Աստծո նվիրյալ ծառայողները, կարդալով այն, տեսան, որ այն, ինչ կատարվում էր եկեղեցում, չէր համապատասխանում Ճշմարտությանը:

Ընթանում է «Բայց Գիրքն ինչ է ասում...» խորագրով «Միաբանության» եկեղեցիների աշնանային համաժողովըԵվ նրանք՝ բարեկարգիչները, իրենց ձայները բարձրացրեցին այդ ժամանակներում՝ 16-րդ դարում, եկեղեցում առկա ճշմարտությանը չհամապատասխանող երևույթների դեմ. Պապի աստվածային հեղինակության, բարի գործերի միջոցով փրկության, ինդուլգենցիաների, Մարիամ աստվածամորն աղոթելու, սուրբերի մասունքները պաշտելու, քավարանի ուսմունքի, մեռելների համար աղոթքի դեմ և այլն:

Դա կոչ էր՝ վերադառնալ սկզբին, քրիստոնեական ակունքներին: Այսօր մենք էլ կարիք ունենք վերադառնալու այդ հին, ճշմարիտ սկզբունքներին, սկզբնական ելակետային ճշմարտությանը:

Ընթանում է «Բայց Գիրքն ինչ է ասում...» խորագրով «Միաբանության» եկեղեցիների աշնանային համաժողովըԴրա համար Աստված հոգ է տարել, որ Սուրբ Գիրքն անաղարտորեն հասնի մեզ:

Աստվածաշունչն ունի 3500 տարվա պատմություն: Միայն այս Գիրքն է, որ ինքն իր մասին ասում է, որ ճշմարտությունն է, միայն այս Գրքում մենք կարող ենք կարդալ, որ մարդը մեղավոր էություն ունի ու կարիք ունի մաքրվելու իր մեղքերից, իմանալ, որ մարդը ինքն իրենով ու իր գործերով չի կարող փրկվել, որ կա փրկության ճանապարհ:

Ուստի մեր հավատքը սկսվում է այստեղից. որ սկզբում Աստված էր: Եվ ամեն բան պիտի հաստատվի Աստվածաշնչով՝ Աստծո Հոգով ներշնչված միակ քրիստոնեական աղբյուրով, և հետո միայն ընդունվի»:

Ընթանում է «Բայց Գիրքն ինչ է ասում...» խորագրով «Միաբանության» եկեղեցիների աշնանային համաժողովըՀամաժողովի երկրորդ մասում եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը շարունակեց խոսել բողոքական վարդապետության 5 հիմնական արժեքներից մնացյալ 4-ի՝ «Միայն հավատք», «Միայն Քրիստոս», «Միայն շնորհ» և «Ողջ փառքը միայն Աստծուն» ճշմարտությունների մասին:

Համաժողովը շարունակվում է, առջևում սպասվում են նոր ուղերձներ և հաճելի միաբան պաշտամունք՝ Աստծո թանկ ներկայությամբ:

CrossNews.am