«Եղիա մարգարեն» (մուլտֆիլմ)

«Եղիա մարգարեն» (մուլտֆիլմ)

Քրիստոնեական մուլտֆիլմերի շարքը ներկայացնում է Հին Կտակարանի աստվածաշնչյան պատմությունները աշխարհի ստեղծման, Նոյի և համաշխարհային ջրհեղեղի, Աբրահամի, Եղիայի և այլ հինկտակարանյան հերոսների մասին:

Մուլտֆիլմի այս հատվածը ներկայացնում է Եղիայի պատմությունը:

Եղիա մարգարեն ապրում էր այն ժամանակ, երբ մարդիկ երես էին թեքել իրական Աստծուց և երկրպագում էին այլ աստվածների:

Եվ այդ ժամանակ Աստված որոշում է Եղիայի միջոցով մարդկանց ցույց տալ, որ Ինքն է միակ ճշմարիտ Աստված: