Սկսվել են «Աստված մահացած չէ 3» ֆիլմի նկարահանումները

«Աստված մահացած չէ 3» սպասվող ֆիլմի ռեժիսորները մոտ օրերս արդեն հրավիրում են ֆիլմի նկարահանումներին մասնակցելու նոր տաղանդների, ինչպես նաև ֆիլմով հետաքրքվածներին՝ հետևելու նկարահանումներին. գրում է cnl.news-ը:

Բաց քասթինգը ռեժիսորներ Բերելի Խոլոուէյմի և Մարկ Ֆինկանոնի հետ՝ կանցկացվի Լիթլ-Ռոք քաղաքում:

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 5 շաբաթ առաջ:

Քասթինգին հրավիրված են մասնակցելու բազում ազգությունների մարդիկ՝ 18-65 տարեկան: Կայքում ներկայացվել է կերպարների նկարագիրը, որոնց թվում են քոլեջի ուսանողներ, փաստաբաններ, պահակներ, հովիվներ և ղեկավարներ: Չնայած այն բանին, որ «Աստված մահացած չէ» վերջին ֆիլմի ստեղծող Դեյվիդ Ուայթը չի բացահայտում ֆիլմի սյուժեն, կերպարների նկարագրությունը թույլ է տալիս հասկանալ, որ ֆիլմում հովիվ Դեյվիդի եկեղեցին գտնվում է քանդման վտանգի տակ:

Նախորդ հարցազրույցներում Ուայթը նշել էր, որ իր թիմը չէր շտապում նկարահանումները սկսելու հարցում և աղոթում էր ֆիլմի սյուժեի համար:

«Մենք իսկապես աղոթում էինք, որ այս ֆիլմը Աստծուց օրհնված լինի, և չէինք ցանկանում շտապել նկարահանումները սկսելու հարցում: Իսկ հիմա մենք հիացած ենք ամեն ինչի ընթացքով»,- այժմ կիսվում է Ուայթը: