Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ. CrossNews.am

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ. CrossNews.am

Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրներում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր:

CrossNews.am-ը, կարևորելով յուրաքանչյուր մանկավարժի կատարած մեծ ու անգնահատելի աշխատանքը, միանում է օրվա բոլոր շնորհավորանքներին ու երախտիքի խոսքերին:

Ուսուցիչներն են, որ կրթում են սերունդներ, որ սերմանում են հայրենասիրություն, որ կերտում են մեր երկրի ապագան, ուսուցիչներն են, որ իրենց ներդրումն են ունենում յուրաքանչյուր աշակերտի կյանքում:

Շնորհավորում ենք, սիրելի՛ ուսուցիչներ, և վստահեցնում, որ ձեր աշխատանքը գնահատված է, ձեր ներդրումն ու նվիրվածությունը՝ արդարացված. չէ՞ որ յուրաքանչյուրս էլ կարող ենք փաստել, որ մեր կյանքում ուսուցչի ազդեցությունը, ժպիտը, սերն ու տված գիտելիքները եղել են չափազանց կարևոր…

Ցանկանում ենք շնորհավորել նաև «Կիրակնօրյա դպրոցների» բոլոր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր մանուկներին և պատանիներին փոխանցում են ոչ միայն հոգևոր գիտելիքներ, այլև աստվածաշնչյան կարևոր սկզբունքներ ու քրիստոնեական չափանիշներ: Թող Աստված օրհնի ձեզ և ձեր կատարած հրաշալի աշխատանքը:

Ուսուցչի համար, կարծում ենք, կարևորագույն բանն այն է, երբ նա տեսնում է, որ իր աշխատանքը գնահատված է, և տեսնում է իր աշխատանքի արդյունքը:

Մաղթում ենք ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, որ տեսնեք և ուրախանաք ձեր աշխատանքի արդյունքով, և ոչ միայն այս օրը, այլև ամեն օր տեսնեք և զգաք, որ ձեր կատարած աշխատանքը գնահատված է…