Քրիստոնյայի հաջողության գաղտնիքը. աստվածաշնչյան համարներ
«Իմն է խորհուրդը և հաջողությունը. Ես եմ հանճարը, զորությունը իմն է» (Առակաց 8.14):
«Տերիցն է մարդիս քայլերի հաջողությունը, ուրեմն մարդս ի՞նչ է հասկանում իր ճանապարհը» (Առակաց 20.24):
«Ես՝ ես եմ խոսել, և նրան կանչել էլ, ես նրան բերել եմ, և նրա ճանապարհը պիտի հաջողվի» (Եսայի 48.15):
«Այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզածը և հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի» (Եսայի 55.11):
«Իր հանցանքը ծածկողը չի հաջողվի, բայց խոստովանող ու թողողը ողորմություն կգտնի» (Առակաց 28.13):
«Ուրեմն այս ուխտի խոսքերը պահեք և կատարեք, որ հաջողվեք ձեր ամեն գործի մեջ» (Բ Օրինաց 29.9):
«Եվ Տերը նրա հետ էր, և ամեն ուր որ գնում էր՝ հաջողվում էր» (Դ Թագավորաց 18.7):
«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում, և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Եվ նա ջրերի գնացքումը տնկված ծառերի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը չի թափվում, և ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան» (Սաղմոս 1.1-3):
«Ընծան պատվական քար է ունեցողի համար. ուր որ էլ դառնա՝ հաջողվում է» (Առակաց 17.8):
«Եվ իր ամեն գործումը, որ սկսեց, թե Աստծո տան ծառայության վերաբերմամբ, և թե օրենքի և պատվիրանքի նկատմամբ, իր Աստծուն խնդրելով իր բոլոր սրտովն արավ և հաջողեց» (Բ Մնացորդաց 31.21):
«Բայց այս բանը մեզ հաջողել տվողը Աստված է. որ Հոգու գրավն էլ տվեց մեզ» (Բ Կորնթացիս 5.5):
«Հաջողակությունը խորհրդականների շատությունովը կլինի» (Առակաց 24.6):
«Արդարների հաջողակությունովը քաղաքը կուրախանա» (Առակաց 11.10):
«Սիրելի, աղոթք եմ անում, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, ինչպես քո հոգին հաջող է» (Գ Հովհաննես 1.2):