Ամեն փոթորիկ դպրոց է, ամեն փորձություն՝ ուսուցիչ. Ռիկ Ուորեն

Անցնելով կյանքի դժվարություններով՝ հաճախ առաջին հերթին մենք փորձում ենք մեկ ուրիշին մեղադրել: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որտեղից է եկել ձեր խնդիրը, Աստված ունի նպատակներ ձեր կյանքում: Անգամ երբ դուք անհեթեթ բաներ եք անում, Աստված չի հրաժարվում ձեր Աստվածը լինելուց: Երբ մարդիկ մտադրված կերպով ձեզ ցավ են պատճառում, Նա կարող է օգտագործել դա: Անգամ երբ սատանան ծրագրում է ինչ-որ վնաս հասցնել ձեր կյանքին, Աստված կարող է սովորեցնել ձեզ բարին քաղել դրանից:

Աստծո մտադրությունները ավելի մեծ են, քան մեր խնդիրներն ու ցավերը: Նա ունի ծրագիր: Անհրաժեշտ է նայել ամեն ինչից վեր ու տեսնել, թե արդյունքում ինչ օգուտ մեզ համար կունենա այն, ինչով անցնում ենք:

Հռոմեացիների 5.3-4-ում գրված է. «Եվ ոչ միայն այսքան, այլ նեղությունների մեջ էլ պարծենում ենք՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է գործում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս»:

Ո՞րն է ձեր դժվարությունների ու խնդիրների նպատակը: Աստված ցանկանում է, որ դուք ինչ-որ բան սովորեք այդ ամենից: Ամեն փոթորիկ դպրոց է, ամեն փորձություն՝ ուսուցիչ: Ամեն փորձ ուսում է: Ամեն դժվարություն նպաստում է ձեր զարգացմանը:

Մեզնից շատերը դանդաղ են սովորում: Եթե դուք ինչ-որ բան չեք սովորել, դա գուցե կրկնվի: Ես չգիտեմ, թե ձեր կյանքում դա կլինի փոթորիկ, փորձ, փորձություն, բայց այն կվերադառնա, քանի որ Աստված նախևառաջ հետաքրքված է ձեր բնավորությամբ, քան հարմարավետությամբ:  Նա առավել ևս հետաքրքրված է ձեր մեջ Քրիստոսին տեսնելով, քան ձեր կյանքը հեշտացնելով:

Գուցե հիմա դուք լուրջ խնդրի առջև եք կանգնած: Դա կարող է լինել հիվանդություն կամ մեղավորության զգացում, կամ ֆինանսական դժվարություններ, կամ փոխհարաբերությունների խնդիրներ: Արդյոք Աստված ունի՞ խոսք ձեզ համար, երբ անցնում եք այդ ընթացքով: Աստված ասում է ձեզ հիմա. «Մի՛ հանձնվիր: Աճի՛ր»:

Հասեք նպատակին ձեր դժվարության մեջ, դարձեք այն մեկը, ում Աստված արարել է ձեզ լինելու:

«Որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղությունումը, որ մենք կարող լինենք մխիթարել նրանց, որ ամեն տեսակ նեղությունում են՝ այն մխիթարությունովը, որով մենք Աստվածանից մխիթարվում ենք» (Բ Կորնթացիս 4.17):