Ինչպես արդյունավետորեն կարդալ Աստվածաշունչը

image-news-300-60191. Նախևառաջ, սկսե՛ք ընթերցել Աստվածաշունչը հենց հիմա:

Միակ միջոցը ինչ-որ բան սկսելու՝ կայանում է պարզապես մի բան անելու մեջ: Նույնը Աստվածաշնչի ընթերցման հետ է. այն պետք է իրապես կարդալ:

2. Ընթերցե՛ք Աստվածաշունչը՝ այն հասկանալու անկեղծ ցանկությամբ:

Որոշ մարդիկ համարում են, որ գործը կարելի է կատարված համարել, եթե նրանք հաղթահարում են օրվա ընթացքում գլուխների որոշակի քանակ՝ միևնույն ժամանակ գաղափար անգամ չունենալով, թե ինչ է այնտեղ ասվում: Նման մոտեցումը Սուրբ Գրքի ընթերցանությունը կվերածի պաշտոնական ծեսի: Ընթերցեք՝ ընկղմվելով ամեն բառի մեջ, նման մի մարդու, ով հողի ընդերքից ոսկի է հանում:

3. Ընթերցե՛ք Աստվածաշունչը մանկական հավատքով ու խոնարհությամբ:

Բացելով Աստվածաշունչը՝ բացեք ձեր սիրտը ու ասեք. «Տե՛ր, խոսիր, քանզի քո ծառան լսում է»: Հստակ որոշում կայացրեք, որ հավատալու եք ամեն ինչին, ինչ կգտնեք նրա մեջ՝ չնայած որ շատ բան գուցե հակասի ձեր սեփական ցանկություններին ու նախապաշարմունքներին:

4. Կարդացե՛ք Աստվածաշունչը հնազանդվելու և ձեր կյանքում կիրառելու պատրաստակամությամբ:

Ամեն օր ընթերցեք և ուսումնասիրեք Սուրբ Գիրքը այն պատրաստակամությամբ ու որոշմամբ, որ.

– Ապրելու եք նրա կանոններով,

– Ապավինելու եք նրա հրամաններին,

– Վարվելու եք՝ ըստ նրա պատվերների:

Ընթերցեք հերթական գլուխը, խորհեք նրա բովանդակության շուրջ, թե ինչպես է այն ազդում ձեր մտածողության ու քայլերի վրա և ինչ է այն սովորեցնում ձեզ:

5. Ամեն օր կարդացե՛ք Աստվածաշունչը ձեր օրվա լավագույն ժամին:

Տվեք Աստվածաշնչին ձեր ժամանակի լավագույնը, ոչ թե ամենավատ հատվածը:

6. Կարդաց՛եք Աստվածաշունչը ամբողջությամբ ու հերթականությամբ:

Գրված է, որ «Ամեն գիրք… օգտակար են» (Բ Տիմոթեոս 3.16): Մեր օրերում մարդիկ կան, ովքեր չեն կարդում Սուրբ Գրքի որոշ հատվածներ: Դա, առնվազն, ինքնավստահ մոտեցում է: Եվ հենց այս վատ սովորության պատճառով է այսօր պակասում ճշմարտության ճանաչողությունը:

7. Ընթերցե՛ք Աստվածաշունչը՝ ընկալելով այն օբյեկտիվորեն ու ազնվորեն:

Որոշում կայացրեք ընկալելու ամեն բան ուղիղ իմաստով, իսկ այլ՝ բավական «ընդլայնված» մեկնաբանումներին մեծ կասկածանքով վերաբերվեք:

8. Ընթերցե՛ք Աստվածաշունչը՝ ձեր հայացքը ուղղելով դեպի Քրիստոսը:

Ողջ Սուրբ Գրքի գլխավոր խնդիրը Քրիստոսի մասին վկայելն է: Հինկտակարանյան ծեսերը Քրիստոսի ստվերն են: Հինկտակարանյան ազատագրողները Քրիստոսի նախատիպն են:

Հինկատակարանյան մարգարեությունները խոսում են Քրիստոսի տառապանքների և Նրա գալիք փառքի մասին: Նրա առաջին ու երկրորդ գալուստը, Աստծո նվաստացումն ու Նրա փառաբանված թագավորությունը, Նրա խաչը և արքայական պսակը՝ ամեն բան փայլում է Աստվածաշնչում: Պահեք այդ ուղղորդող թելը, որպեսզի ճիշտ ընթերցեք Աստծո Խոսքը:

Ջոն Չարլզ Ռայլ