Քանի որ Նա անմեղ էր և անմեղադրելի. Ջոշ Մաք-Դաուել

Քանի որ Նա անմեղ էր և անմեղադրելի. Ջոշ Մաք-ԴաուելՀին ժամանակներում հրեաները պետք է կենդանիներ զոհաբերեին Աստծուն՝ հատուցելու իրենց հանցանքների համար, որպեսզի Նա ընդուներ նրանց:

Մինչդեռ կենդանիների արյունը կարող էր նրանց մաքրել ծիսական պղծությունից (Եբրայեցիս 9.13), այն երբեք չէր կարող ամբողջությամբ մաքրել մեղքերը (Եբրայեցիս 10.4):

Եվ քանի որ հնարավոր չէր մեղքը վերացնել, «ամեն տարի մատուցված միևնույն պատարագներովը չէր կարող կատարյալ անել մատուցանողներին» (Եբրայեցիս 10.1)։

Աստված, իհարկե, գիտեր սա, սակայն Նա նպատակ ուներ, երբ մարդկանց ասում էր, որ վճարեին իրենց մեղքերի համար զոհաբերություններով: Ինչպես Եբրայեցիներին ուղղված Պողոսի վերոնշյալ նամակն է մեզ ասում, այդ զոհերը գալիք բարիքների ստվերն ունեին, այլ ոչ բուն կերպարանքը (Եբրայեցիս 10.1):

Այլ խոսքերով՝ հին համակարգն ընդամենը ժամանակավոր կարգադրություն էր: Վերջնական իրականացումը եկավ Աստծո Որդու զոհողությամբ, երբ Նա Ինքն Իրեն կամավոր զոհեց ամբողջ մարդկության մեղքերի համար: Հիսուսը լուծեց մեղքի և հանցավորության հարցը.

«Որովհետև այսպիսի քահանայապետ էր վայելում մեզ, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներիցը ջոկված և երկնքիցը վեր բարձրացած, որին ամեն օր պետք չէ ինչպես ուրիշ քահանայապետներին, որ առաջ իր մեղքերի համար պատարագներ մատուցանի և հետո ժողովրդի մեղքերի համար: Որովհետև սա մեկ անգամ կատարեց այդ՝ իր անձը պատարագ մատուցանելով» (Եբրայեցիս 7.26-27):

Հիսուսը մեր մեղքերի համար կատարյալ զոհ էր (Եբրայեցիս 9.14): Ինչո՞ւ: Քանի որ Նա անմեղ էր և անմեղադրելի. Նա ոչ մի թերություն չուներ: Նա ոչ մի բանի համար հանցավոր չէր, ինչն էլ Նրան հնարավորություն տվեց վճարել մեր հանցանքների համար: