«Առաջ Նա սիրեց մեզ…». աստվածաշնչյան համարներ

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդուն տվեց. որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3.16):

«Քո Տեր Աստվածն անեծքը քեզ համար օրհնության դարձրեց, որովհետև քո Եհովա Աստվածը քեզ սիրեց» (Բ Օրինաց 23.5):

«Հիսուսն էլ նրան մտիկ տվեց՝ նրան սիրեց և ասաց նրան. մեկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր և աղքատներին տուր. և գանձ կունենաս երկնքումը. և խաչն առած՝ եկ ինձ հետևիր» (Մարկոս 10.21):

«Զատկի տոնիցն առաջ՝ Հիսուսը գիտաց, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխվի դեպի Հայրը, իրեններին՝ որ այս աշխարհքումն են՝ սիրեց. և մինչև վերջը սիրեց նրանց» (Հովհաննես 13.1):

«Ինչպես իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. կացեք իմ սերի մեջ» (Հովհաննես 15.9):

«Եվ կենդանի եմ, ոչ թե այլևս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. և ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստծո Որդու հավատքովն եմ կենդանի, որ ինձ սիրեց և իր անձը ինձ համար մատնեց» (Գաղատացիս 2.20):

«Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ» (Եփեսացիս 2.4-5):

«Բայց ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը և մեր Աստվածը և Հայրը, որ սիրեց մեզ և հավիտենական մխիթարություն տվեց մեզ և բարի հույս շնորհքով» (Բ Թեսաղոնիկեցիս 2.15):

«Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ, և ուղարկեց իր Որդուն՝ քավություն մեր մեղքերի համար» (Ա Հովհաննես 4.10):

«Սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սիրենք» (Ա Հովհաննես 4.11):

«Մենք սիրենք նրան, որովհետև առաջ նա սիրեց մեզ» (Ա Հովհաննես 4.19):