Ոչ բռնության միջազգային օրը

Ոչ բռնության միջազգային օրըՈչ բռնությանը միջազգային օրն ամեն տարի աշխարհի շատ երկրներում նշվում է հոկտեմբերի 2-ին:

Ամսաթիվը պատահաբար չի ընտրվել. 1869 թվականի հոկտեմբերի 2-ին է ծնվել Մահաթմա Գանդին՝ Հնդկաստանի անկախության շարժման ատաջնորդը և ոչ բռնության փիլիսոփայության հիմնադիրը:

Ոչ բռնության միջազգային օրը լրացուցիչ առիթ է «բռնության դեմ քարոզելու համար, նաև լուսաբանող և հասարակական իրազեկող աշխատանքի միջոցով»:

Փաստաթղթում ամրագրվում է «ոչ բռնության սկզբունքի համընդգրկուն նշանակությունը», ինչպես նաև «խաղաղության մշակույթի, հանդուրժողականության, ըմբռնման և ոչ բռնության հաստատման» ցանկությունը:

Աղբյուրը՝ news.am

Հ.Գ. Քրիստոնեությունն ու քրիստոնեական արժեքներն ամբողջությամբ դեմ են բռնությանն ու կոչ համայն մարդկությանը՝ ապրել խաղաղության ու հանդուրժողականության մթնոլորտում: Հայաստանում ևս կարիք ունենք շատ խորհելու խաղաղության ու հանդուրժողականության մասին…