Ցրել ճշմարտության մասին թյուրիմացությունը

Մի անգամ իմ ուսանողների հետ հետևյալ փորձն արեցի: Ես նրանց առաջ մարմարյա փոքրիկ գնդակներով լի մի թափանցիկ սափոր դրեցի և հարցրեցի. «Քանի՞ գնդակ կա սափորում»: Նրանք պատասխանեցին կռահումներով՝ 221, 168 և այլն:

Հետո, նրանց հայտնելով ճիշտ թիվը՝ 188, ես հարցրեցի. «Ձեզանից ո՞վ է ամենամոտը ճիշտ թվին»: Նրանք բոլորն էլ համաձայնեցին, որ 168-ը ամենամոտ կռահումն էր:

Եվ նրանք բոլորն էլ համաձայնեցին, որ գնդակների թիվն օբյեկտիվ փաստի հարց էր, այլ ոչ թե որոշված էր ինչ-որ մեկի անձնական գերադասությամբ:

Հետո ես տարբեր համերի կոնֆետներ փոխանցեցի յուրաքանչյուր ուսանողի և հարցրեցի. «Ո՞ր համն է ճիշտ»: Ինչպես կարող եք ենթադրել, նրանք բոլորն էլ արձանագրեցին, որ սա անիմաստ հարց էր, քանի որ ամեն մարդ ունի իր նախասիրությունը, որը ճիշտ է իր համար:

«Դա ճիշտ է,- ամփոփեցի ես,- ճիշտ համը կապ ունի անձնական նախապատվության հետ: Դա սուբյեկտիվ կարծիքի կամ անձնական նախասիրության հարց է, ոչ թե օբյեկտիվ փաստ»:

Հետո ես հարցրեցի. «Կրոնական պնդումները նման են սափորի մեջ եղած գնդակների՞ն, թե՞ դրանք անձնական կարծիքի հարց են, ինչպես կոնֆետի համի վերաբերյալ անձնական նախապատվությունը»: Ուսանողների մեծ մասը եզրակացրեց, որ կրոնական պնդումները պատկանում են կոնֆետի նախապատվության դասակարգին:

Ես դրանից հետո մեզ համար առիթ ստեղծեցի՝ քննարկելու քրիստոնեության օբյեկտիվ պնդումները: Ապա մատնանշեցի, որ քրիստոնեությունը հիմնված է պատմական օբյեկտիվ փաստի՝ Հիսուսի հարության վրա:

Ես հիշեցրեցի նրանց, որ թեկուզ մարդիկ կարող են մերժել Հիսուսի հարության պատմականությունը, սակայն դա այն տեսակի պնդում չէ, որ կարող է «քեզ համար ճիշտ լինել, իսկ ինձ համար՝ սխալ»:

Գերեզմանը երրորդ օրը կամ դատարկ էր, կամ զբաղված, միջին տարբերակ չկա: Նախքան Հիսուսի հարության վերափոխող զորությունն ըմբռնելը՝ մարդը պետք է հասկանա, որ դա օբյեկտիվ փաստի հարց է, ոչ թե անձնական նախապատվության:

Շոն Մաք-Դաուել՝ ապոլոգետ, աստվածաբան