Հարատև ու միաբան աղոթքը՝ աստվածաշնչյան պատվեր

Հարատև աղոթքը՝ աստվածաշնչյան պատվեր«Աղոթքին միշտ հետևեցեք» (Կողոսացիս 4.2):

Հաղթանակը, որ Ելից 17.8-13-ում նկարագրված ճակատամարտում տարավ Հեսուն, այնքան էլ կախված չէր նրանից, թե Հեսուն և նրա ջոկատները ինչպես էին պատերազմում, այլ այն անմիջականորեն կախված էր մոտակա լեռան գագաթին Մովսեսի աղոթքի բարեխոսությունից, ում աջակցում էին Ահարոնն ու Ովրը:

Հին Կտակարանում Սաղմոսներից բացի կա աղոթքի 77 որոշակի հիշատակում: Նոր Կտակարանում այդ թիվը մեծանում է: Միայն 94 անգամ Հիսուսն է կամ աղոթում, կամ խոսում աղոթքի մասին: Առաքյալները նույնպես անդրադառնում են այս նյութին և դրա գործնական կողմին:

Այսպես, Պողոսն ասում է. «Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսում» (Ա Թեսաղոնիկեցիս 5.18):

Պետրոսը հորդորում է հավատացյալներին. «Պարկեշտ կացեք և արթուն եղեք աղոթքներում» (Ա Պետրոս 4.7):

Հակոբոսն ազդարարում է, որ. «Շատ զորավոր է… աղոթքը ներգործելով» (Հակոբոս 5.16):

Հովհաննեսը վստահեցնում է մեզ, որ Աստված «լսում է» և «առնում ենք» (Ա Հովհաննես 5.15):

Գործք Առաքելոց գրքում կա 36 հիշատակում եկեղեցու աճի մասին, որի 58 տոկոսը (այսինքն՝ 21 հիշատակումը) աղոթքի համատեքստում է: Մեզնից ամեն մեկը շատ կուզեր տեսնել աճ՝ աշխարհի յուրաքանչյուր եկեղեցում այնպես, ինչպես այն եղավ Պենտեկոստեի օրը և դրանից հետո: Տեղի ունեցածի բանալին մենք գտնում ենք Գործք առաքելոց 1.14 համարում, որտեղ ասվում է. «Սրանք ամենքը միշտ միաբան աղոթք և աղաչանք էին անում»: Այսինքն՝ մեկ մտքի, մեկ նպատակի, մեկ ցանկության էին: Դա էլ աղոթքի արդյունավետության պայմանն է:

Բացի այդ, նրանք միաբան էին մշտական աղոթքում: «Միշտ» բառը, որ օգտագործվում է այստեղ, նշանակում է՝ «ամբողջովին տարված լինել, ինչ-որ բանի նվիրված լինել, համառորեն հետևել ինչ-որ բանի, ինչ-որ բան վճռականորեն կատարել»:

Նույն բառը և խոսքի մասը օգտագործվում է նաև Գործք առաքելոց  2.42-ում. «Եվ միշտ հետևում էին աղոթքներին»:

Կողոսացիս 4.2-ում Պողոսը նորից օգտագործում է նույն բառը հրամայական ձևով. «Աղոթքին միշտ հետևեցեք»:

Եկեղեցու պատմության մեջ ամենից նշանակալից և ընդլայնված շարժումները իրականացվել են այս պատվերին հետևելով:

                                                                                                                      Ստյուարտ Ռոբինսոն