Ռոբոտ ատամնաբույժն առաջին անգամ առանց մարդու օգնության լիարժեք վիրահատություն է արել

Ռոբոտ ատամնաբույժն առաջին անգամ առանց մարդու օգնության լիարժեք վիրահատություն է արելԱռաջադեմ տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են ու ներխուժում մարդկային առօրյայի գրեթե ամեն մի ոլորտ՝ այդ թվում նաև բժշկության:

Ինչպես նշում է The Independent-ը, պատմության մեջ առաջին անգամ ռոբոտ ատամնաբույժին հաջողվել է միանգամայն մենակ՝ առանց մարդկային միջամտության փոխպատվաստման վիրահատություն անել:

Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Շանսի նահանգում: Եվ չնայած բուժանձնակազմը ներկա է եղել1 ժամ տևած վիրահատությանը, ակտիվ դերակատարում չի ունեցել: Եռաչափ տպման տեխնոլոգիայով ստեղծված 2 նոր ատամը բարեհաջող փոխպատվաստվել է կնոջ բերանում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտը ստեղծվել է Պեկինի Beihang համալսարանի ու մի խումբ ատամնաբույժների համագործակցության արդյունքում:

Հայտնի է, որ նորարարական ռոբոտը նախատեսված է այն ատամնաբուժական պրոցեդուրաների համար, որոնց իրականացման ժամանակ մարդիկ շատ են սխալներ թույլ տալիս:

The Independent-ը հավելում է, որ այժմ Չինաստանում բարձրակարգ ատամնաբույժների սղություն կա, ինչի պատճառով էլ ստեղծվել է այս ռոբոտը:

Աղբյուրը՝ tert.am