Ով է Հիսուսն ինձ համար. Մայր Թերեզա

Ով է Հիսուսն ինձ համար. Մայր ԹերեզաՀիսուսը Խոսքն է, որ մարմին դարձավ:

Հիսուսը Զոհն է՝ Խաչի վրա բերված մեր մեղքերի համար:

Հիսուսը Զոհն է՝ սուրբ խնջույքի համար մատուցված՝ իմ և աշխարհի մեղքերի համար:

Հիսուսը Խոսքն է, որը պետք է աղաղակել:

Հիսուսը Ճշմարտությունն է, որը պետք է ասել մարդկանց:

Հիսուսը Ճանապարհն է, որով պետք է գնալ:

Հիսուսը Լույսն է, որը կլուսավորի մեջ ուղին:

Հիսուսը Կյանքն է, որով պետք է ապրել:

Հիսուսը Սերն է, որով պետք է սիրել:

Հիսուսն Ուրախությունն է, որով պետք է կիսվել:

Հիսուսը Զոհն է, որը պետք է մատուցել:

Հիսուսը Հանգստությունն է, որը պետք է տալ:

Հիսուսը կյանքի Հացն է, որը պետք է ճաշակել:

Ես Նրան տվել եմ իմ ամենը, նույնիսկ մեղքերս, և Նա ինձ տվել է Իր քնքշությունն ու սերը: