Վատիկանում Հռոմի պապի մասնակցությամբ ֆիլմ է ցուցադրվել

Վատիկանում Հռոմի պապի մասնակցությամբ ֆիլմ է ցուցադրվելՎատիկանում պաշտոնապես ներկայացվել է «Արևից էլ վեր» պատմողական ֆիլմը, որում նկարահանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Ինչպես նշում է The Guardian-ը, ֆիլմը, որը պատմում է Աստծո փնտրտուքի մեջ գտնվող երեխաների մասին, հանրային ցուցադրության կհանվի Սուրբ Ծննդին:

Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունից ստացված գումարներն ուղղվելու են բարեգործությանը, մասնավորապես՝ պոնտիֆիկոսի ծննդավայր Արգենտինայի մանկական բարեգործական հիմնադրամներին:

Ֆիլմի պրոդյուսեր, ծագումով իտալացի, սակայն Հոլիվուդում աշխատող Անդրեա Իերվոլինոն նշել է, Պապին ֆիլմում նկարահանելը չտեսնված զգացողություն էր:

«Մենք տարեկան 8-10 ֆիլմ ենք նկարահանում հոլիվուդյան աստղերի հետ: Բայց այս մեկն առանձնահատուկ էր: Ես նկարահանել եմ ֆիլմ Պապի մասնակցությամբ, ու ստացված գումարն ուղղվելու է բարեգործությանը: Ինձ համար դա կյանքումս արած կարևորագույն գործն է»,-նշել է պրոդյուսերը:

Նշվում է, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդը հայտնվում է ֆիլմի մեջտեղում ու վերջում, դա տևում է մոտ 6 րոպե:

«Ֆիլմում Պապը ներկայացված է որպես ժողովրդի մարդ, որը երեխաներին ասում է.«Խոսեք Հիսուսի հետ: Պատմեք՝ ինչ է կատարվում ձեզ հետ: Փնտրեք Նրան ու կտեսնեք, որ դուք կգտնեք միմյանց: Համարձակություն ունեցեք և արեք դա»»,-հավելել է Իերվոլինոն:

Հայտնի է, որ Պապի համար նախապես սցենար չի գրվել, և նա խոսել է իր բառերով:

«Այս ֆիլմում նա որպես դերասան չի ներկայանում: Նա այնպիսին է, ինչպիսին կա»,-ասել է պրոդյուսերը:

Աղբյուրը՝ tert.am