«Պատերազմիր հավատքի բարի պատերազմը». Աստվածաշնչյան համարներ

«Տերը ձեզ այսպես է ասում. դուք մի վախեցեք և մի զարհուրեք այս մեծ բազմության երեսից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծունն է» (Բ Մնացորդաց 20.15):

«Խոհեմությամբ արա պատերազմը» (Առակաց 20.18):

«Դարձյալ տեսա արեգակի տակին, որ ընթացքը վազողներինը չէ, և ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, և ոչ էլ հացը՝ իմաստուններինը, և ոչ էլ հարստությունը՝ հասկացողներինը, և ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը, որովհետև ժամանակ և դիպված է պատահում ամենքին» (Ժողովող 9.11):

«Որովհետև մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս 6.12):

«Պատերազմիր հավատքի բարի պատերազմը, և բռնիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր, և դավանեցիր բարի դավանութիւնը շատ վկաների առաջին» (Ա Տիմոթեոս 6.12):

«Իմաստուն մարդը զորավոր կլինի, և գիտուն մարդը իր ուժը կավելացնի։ Որովհետև պատերազմդ խոհեմությամբ կանես, և հաջողակությունը խորհրդականների շատությունովը կլինի» (Առակաց 24.5-6):

«Մի վախեցեք, հիշեցեք մեծ և ահեղ Տիրոջը, և պատերազմեցեք ձեր եղբայրների, ձեր որդկանց ու ձեր աղջկանց, ձեր կանանց և ձեր տների համար» (Նեեմիա 4.14):

«Օրհնյալ է Տերը՝ իմ Վեմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու» (Սաղմոս 144.1):

«Դու ինձ զորություն ես հագցնում պատերազմի համար. և ինձ դեմ վեր կացածներին իմ տակն ես գցում» (Սաղմոս 18.39):

«Ձի է պատրաստվում պատերազմի օրվա համար, բայց փրկությունը Տերիցն է» (Առակաց 21.31):

«Միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող կերպով գնացեք, որ՝ թե գամ և տեսնեմ ձեզ, և թե հեռու լինեմ և լսեմ ձեր մասին, որ հաստատ եք մեկ հոգով և մեկ շունչով պատերազմեք ավետարանի հավատքի համար» (Փիլիպպեցիս 1.27):

«Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, և նա, որ նրա վրա նստած էր, կոչվում էր Հավատարիմ և Ճշմարիտ, և արդարությունով է դատաստան անում և պատերազմում» (Հայտնություն 19.11):