Սիրո գաղտնիքը. Լսել ու հասկանալ դիմացինի սիրտը

Սիրո գաղտնիքը. Լսել ու հասկանալ դիմացինի սիրտըԻնչպե՞ս սիրել. որքան էլ շատ են խորհուրդներն ու խոսքերն այս հարցի շուրջ, մեկ է՝ միշտ հնարավոր է խոսել այս մասին: Յուրաքանչյուրը գուցե սիրելու իր բանաձևն ունի: Ահա իմը.

1. Լսել: Ավելի շատ լսեք, քան՝ խոսեք: Ամենալավ ճանապարհներից մեկն ասելո`ւ «Ես սիրում եմ քեզ»՝ երբեմն լռելն է: «Ես քեզ սիրում եմ» ասելու ձևերից մեկը հանդիսատեսի դիրքում լինելն է՝ մշտապես խոսողի դերում լինելու փոխարեն: Լռելով՝ գուցե լսես ավելին, քան պարզապես խոսքեր. հնարավոր է լսես ու հասկանաս դիմացինի սիրտը:

2. Ուսումնասիրել՝ ճանաչել: Գուցե դուք արդեն տարիներ է՝ ինչ գիտեք մեկին և թվում է, թե ամեն բան գիտեք նրա մասին: Սակայն դա դեռ չի երաշխավորում, որ լիովին ճանաչում եք նրան: Մեկին սիրելու համար պետք է ճանաչել նրան, իսկ ճանաչելու համար պետք է ուշադիր լինել և ուսումնասիրել տվյալ մարդուն: Հաճախ մենք չենք ճանաչում մարդկանց, այլ հիմնվում ենք մեր առաջին տպավորության վրա և վերջ: Այդպիսով համարում ենք, որ ճանաչում ենք նրանց: Ուսումնասիրեք՝ ճանաչելու համար: Ճանաչելով մարդուն՝ սկսում ենք գնահատել ու սիրել նրան այնպիսին, ինչպիսին նա կա իրականում:

3. Գնահատեք և արժևորեք: Մարդն ավելի շատ փնտրում է գնահատանք, քան փորձում գնահատել դիմացինին: Կորնթացիներին ուղղված առաջին ուղերձում գրված է, որ սերը իրենը չի որոնում: Այն գնահատում է ու արժևորում դիմացինին՝ սեփական անձի օգուտը որոնելու փոխարեն:

4. Քաջալերեք ու ոգևորեք: Ոգևորել նշանակում է խիզախություն տալ: Դա չի նշանակում, որ պետք է անընդհատ դիմացինին ուղղել, սովորեցնել ու դարձնել այնպիսին, ինչպիսին դուք եք ցանկանում, որ նա լինի: Ձեր խոսքերով, արարքներով ու աղոթքներով խանդավառեք նրանց խիզախությունն առաջ գնալու և իրական կոչման մեջ մտնելու: Սերը կարող է հավատալ լավագույնին:

Ջեննիֆեր Ռոթսչայլդ