Ռուսաստանում կկանգնեցնեն Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը

Ռուսաստանում կկանգնեցնեն Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանըՌուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին քանդակել է Հիսուս Քրիստոսի արձանը, որը 33 մետր բարձրություն ունի: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

Ծերեթելիի խոսքով՝ արձանը կտեղադրվի երկրի քաղաքներից մեկում, հաջորդ տարի:

«Այնքան էլ հեշտ չէ 33 մետրանոց քանդակ տեղադրել. պետք է հաշվի առնել քամու ուժգնությունը, ինժեներական մոտեցումները: Քրիստոսը կդիմի ժողովրդին պարզած ձեռքերով»,- պատմել է քանդակագործը:

Աղբյուրը՝ tert.am