«Նա կվերցնի ինձ թատերաբեմից». միջադեպ Սմիթ Վիգլսվորթի կյանքից

Սմիթ Վիգլսվորթը երբեք չէր հավակնում իր ծառայության ժամանակ կատարվող բժշկությունների համար փառքն իրեն վերագրել: Ցանկանալով, որ միայն Քրիստոսը հայտնվի, նա ատում էր մարդկային ամեն ձգտումներ:

Իրականում, նա պատմում է, թե ինչպես է մի անգամ Աստված խոսել նրա հետ և ասել. «Վիգլսվո՛րթ, ես այնպես կայրեմ քեզ, որ Վիգլսվորթ այլևս չի մնա, և այդժամ մարդիկ կտեսնեն միայն Հիսուսին»: Եվ դա կատարվեց այնքանով, որքանով կախված էր Վիգլսվորթից. նա երբեք չցանկացավ ուշադրության կենտրոնում լինել:

Հիշում եմ, երբ զրուցում էի նրա հետ վերջին անգամ: Մենք նստած էինք նրա տանը սեղանի շուրջ: Դա նրա մահվանից մեկ շաբաթ առաջ էր:

Արցունքներն աչքերին ինձ նայելով՝ հարցրեց. «Ե՞րբ դու կմտնես այն բնագավառների մեջ, որոնք դեռևս Աստծուն չեն պատկանում»: Ապա շարունակեց. «Ես արդեն ծեր մարդ եմ: Գուցե այդպիսի տեսք չունեմ: Իհարկե՛, չեմ զգում իմ տարիքը: Բայց ծննդյան վկայականի հետ չես վիճի, իսկ այն ասում է ինձ, որ ես 87 տարեկան եմ: Եվ այսպես, ես ընդունում եմ դա՝ չնայելով, թե ինչ եմ զգում: Այսօր փոստով ստացա հրավեր՝ մեկնելու Ավստրալիա, մյուսը՝ Ցեյլոն և Հնդկաստան, նաև՝ Ամերիկա: Մարդկային հայացքներն ուղղված են ինձ»:

Եվ այդժամ նա հանկարծ սկսեց արտասվել, ասես սիրտը կոտրվում էր: Ու ավելացրեց. «Խեղճ Վիգլսվորթ, ի՜նչ սնանկություն է մտածելը, թե մարդկային հայացքները քեզ են ուղղված: Աստված երբեք Իր փառքը չի տա ուրիշին: Նա կվերցնի ինձ թատերաբեմից»:

Այդ պահին ես մտածեցի. «Տե՛ր իմ, եթե այս մարդն է իրեն սնանկ համարում, ո՞վ եմ ես՝ այդ դեպքում»:

Հատված Ալբերտ Հիբերտի «Սմիթ Վիգլսվորթ. նրա զորության գաղտնիքը» գրքից