Ձեր պատասխանատվությունը չէ «ամպերը հավասարակշռության մեջ բերելը». Կետրին Կուլման

«Գիտե՞ս արդյոք ամպերի հավասարակշռությունը, գիտությամբ՝ կատարյալի հրաշալիքները» (Հոբ 37.16):

Կան մարդիկ, ովքեր մտածում են, թե կյանքը պետք է լինի մշտական հաճույք, որ ամեն օրը պետք է լինի հաճելի զբոսանքի պես մի բան:

Եթե դուք մարդկության մի մասն եք, ապա ձեր կյանքում էլ կլինեն վշտեր և հիասթափություններ: Կլինեն ողբերգություններ:

Բայց Աստված հետևում է, որ լինի «ամպերի հավասարակշռություն»: Նաև հստակ է, որ ինչպես որ կա ամպ, նույնպես էլ կա արև, և դուք կարող եք հաստատ իմանալ, որ Աստված հավասարակշռության մեջ է բերելու ամպերը, քանզի նա «կատարյալ է՝ գիտության մեջ», ինչպես Հոբի գրքում է գրված:

Ձեր պատասխանատվությունը չէ՝ ձեր կյանքում «ամպերը հավասարակշռության մեջ բերելը»: Ձեր և իմ մասն այն է, թե ինչպես ենք մենք դիմավորում մեր կյանքում պատահող այդ «ամպերը» և ինչ ենք մենք անում մեր վշտերի ու հիասթափությունների հետ: Եթե մեր վերահսկողության սահմաններում լիներ ամպերը հավասարակշռության բերելը, ապա մեր ամեն օրը լցված էր լինելու հիասքանչ արևային լույսով: Մեզ մոտ միշտ կլիներ ճիշտ ջերմաստիճան՝ ոչ ցուրտ և ոչ էլ շոգ:

Մենք չենք վերահսկում եղանակը և հավասարակշռության չենք բերում ամպերը: Ոչ մի մարդ չի կարող անել դա: Միայն Աստված հստակ գիտի՝ ԻՆՉՊԵՍ ամպերը հավասարակշռության բերել: Միակ բանը, որի մասին մեզ անհրաժեշտ է անհանգստանալ, դա այն է, թե ինչ ենք մենք անելու մեր վշտերի, ինչ ենք մենք անելու մեր տառապանքների, տխրությունների ու հիասթափությունների հետ, երբ դրանք գան: