Ոչ թե բամբասել ու չարախոսել, այլ սիրել և օրհնել. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Ոչ թե բամբասել ու չարախոսել, այլ սիրել և օրհնել. Եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանԵթե հավատացյալ մեկը ինչ-որ մեկ ուրիշ մարդու հետ չար բան է խոսում եկեղեցու անդամ մի երրորդ մարդու վերաբերյալ՝ վերջինիս քննադատելով կամ վատ լույսի ներքո ներկայացնելով, ապա նրանք երկուսն էլ զբաղված են Քրիստոսի Մարմնին վնաս հասցնելու վտանգավոր գործով:

Սա, անկասկած, Աստծո Խոսքի ճշմարտություն է:

Աստված մեզ չի դարձրել Իր սուրբ Եկեղեցու մի մասնիկը, որ մենք իրարից բամբասենք ու չարախոսենք: Մենք պետք է կարողանանք սիրել մեզ չսիրողներին և օրհնել մեզ չարախոսողներին:

Սա է Տիրոջ կամքը յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի համար: