«Սերը գալիս է մեղմորեն. Սիրո ուրախությունը». մաս 4-րդ (ֆիլմ)

Սերը գալիս է մեղմորենՇարունակվում է Լահեյ ընտանիքի պատմությունը: Երբ Միսսին և Վիլլին արդեն երեք երեխա ունեին (երկու տղա և մեկ աղջիկ), համերաշխ ընտանիքը նոր փորձության առաջ է կանգնում:

Միսսին իրականացրել էր իր երազանքը և աշխատում էր որպես ուսուցչուհի, իսկ Վիլլին օգնում էր նրան երեխաների դաստիարակման հարցում և զբաղվում ընտանեկան ֆերմեական տնտեսությամբ:

Միսսի հայրը՝ Կլարկը, կատարելով իր խոստումը, գալիս է աղջկան ու նրա ընտանիքին այցելության: Սակայն երկար սպասված հանդիպման ուրախությունն երկար չի տևում. վրա է հասնում ընտանեկան ողբերգությունը…

Ռեժիսոր՝ Մայքլ Լենդն կրտսեր:

Դերերում՝ Էրին Կոտտրելլ, Դեյլ Միդկիֆֆ, Լոգան Բարտոլոմյու, Ֆրենկ ՄակՐեյ, Ուիլյամ Մորգան Շեպպարդ: