«Մալլի». ֆիլմ քենիացի միսիոների մասին. ՇՈՒՏՈՎ

Քենիացի միսիոների մասին պատմող «Մալլի» ֆիլմը, որը նկարահանվել է «Focus on the Family» կազմակերպության հովանավորությամբ, մեծ էկրան կբարձրանա հոկտեմբեր ամսին. հայտնում է invictory.com–ը՝ հղում անելով CNLNews-ին:

Ֆիլմում ներկայացված իրական պատմությունը դոկտոր Չարլզ Մալլիի հիասքանչ կյանքի մասին է, ով Քենիայում ծնված մի որբ երեխա է եղել, ապրել ու մեծացել փողոցներում, սակայն ապագայում դարձել է հաջողակ բիզնեսմեն:

Եվ հետաքրքիրն այն է, որ երբ ամեն բան արդեն հրաշալի է թվում Մալլի համար, նա զգում է, որ Աստված կանչում է իրեն՝ վերադառնալ այնտեղ, ուր ինքը մեծացել է, և ծառայել աղքատներին, հատկապես երեխաներին:

Մալլին հիմնում է «Mully Children’s Family» կազմակերպությունը, որտեղ ապաստան են գտնում քենիացի ավելի քան 12 հազար անտուն ու որբ երեխաներ:

Մալլիի պատմությունը ֆիլմի հեղինակ Քրիս Հեյզի նկարագրմամբ՝ «ինքնամերժման աներևակայելի մի ճանապարհորդություն է»:

«Ես հուսով եմ, որ Մալլիի և նրա կնոջ ծառայության մասին կխոսվի դեռ շատ երկար ժամանակ, և մենք մի պահ կանգ կառնենք ու կհասկանանք, որ շնորհիվ հավատքի ու ծանր աշխատանքի՝ ամեն բան հնարավոր է»,- ասում է Հեյզը:

Ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի մոտ 700 կինոթատրոններում: