Քո պատկերը Աստծո ափերի մեջ է. Ջոյս Մայեր

Քո պատկերը Աստծո ափերի մեջ է. Ջոյս Մայեր«Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. և քո երեսիցն ո՞ւր փախչեմ։ Եթե վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես, և եթե դժոխքը փաթաթվեմ, ահա դու այնտեղ ես:

Եթե արշալույսի թևերն առնեմ և ծովի վերջի ծայրերումը բնակվեմ, այնտեղ էլ քո ձեռքը կառաջնորդի ինձ, և քո աջը կպահի ինձ» (Սաղմոս 139.7-10):

Երբեմն մեզ թվում է, թե շատ դժվար մի բան է Աստծո ներկայության մեջ մտնելը: Իրականում, Աստծո ներկայությունը ամենուր է, չէ՞ որ Նա լցնում է ամբողջ երկիրը, և որտեղ էլ մենք հայտնվենք, Աստված ամենուր է: Նա մշտապես հետևում է մեզ:

Երբեմն կարող է թվալ, թե Նա կողքին չէ: Որպեսզի նման կասկածներ չծնվեն, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է ասում այդ մասին Աստծո Խոսքը: Եսայի մարգարեն աղոթքի մեջ կանգնած Տիրոջ առջև՝ փոխանցում է Նրան ժողովրդի տրտունջը.

«Սիոնն ասաց. Եհովան ինձ ձգել է. և Տերը մոռացել է ինձ» (Եսայի 49.14) :

Եվ Տերը պատասխանում է.

«Մի՞ թե կինը կմոռանա իր կաթնակեր մանուկին, որ չգթա իր որովայնի ծննդյան վրա. նրանք եթե մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանա: Ահա ես իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ» (Եսայի 49.15-16):

Այդ ծնողների մոտ չէ առաջին անգամ ծագել միտքը՝ ձեռքի տակ ունենալ իրենց երեխաների նկարը: Այդ մտքի հեղինակն էլ Տերն է: Նա ամենուր իր հետ կրում է իր ձեռքերի ափերի մեջ պատկերված յուրաքանչյուրիս «նկարը»:

Հաջորդ անգամ, երբ դուք կկասկածեք ձեր նշանակալիության ու կարևորության մասին, հիշեք, որ Աստված ձեր պատկերը նկարագրել է իր ափերի մեջ: