Հետզհետե ավելի շատ իրանցի երիտասարդներ են դառնում դեպի Քրիստոսը

«Мohabat News» իրանական քրիստոնեական տեղեկատվական գործակալությունը վերջերս հրապարակել է, որ քրիստոնեությունը արագ տարածում է գտնում երկրի որոշ քաղաքների երիտասարդների շրջանում:

«Չնայած ընտանիքներում և կրթօջախներում գոյություն ունեցող իսլամական դաժան գաղափարախոսությանը՝ այսօր բավականին մեծ է այն երիտասարդների թիվը, ովքեր քրիստոնեությանն են դառնում,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:- Իրանի իսլամական ղեկավարությունը մասսայական բյուջետային աջակցություն է ցուցաբերում իսլամական կազմակերպություններին՝ տարածելու իսլամը երիտասարդության մեջ պետության սահմաններից թե՛ ներս, թե՛ դուրս:

Սակայն անկախ նման ջանքերի՝ իրանցի երիտասարդները, փաստորեն, ավելի ու ավելի են հեռանում իսլամից, ինչն էլ մեծ անհանգստություն է առաջացնում երկրի կառավարությունում»: