Շնորհավո՜ր տոնդ, Հայաստա՜ն

Շնորհավո՜ր տոնդ, Հայաստա՜նCrossNews.am-ը սրտանց  շնորհավորում է բոլոր հայորդիներին այս հրաշալի տոնի առթիվ: Ազատությունն ու անկախությունն այն բարձրագույն արժեքներից են, որին ձգտում է յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր պետություն:

Եվ մենք ուրախ ենք, որ տարիներ առաջ՝ 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության մեջ բացվեց մի նոր էջ, էջ, որ թեև լի էր լինելու դժվարությամբ ու խնդիրներով, նեղություններով ու պայքարով, բայց էջ, որ յուրաքանչյուր հայի բաղձալի երազանքն էր…

Շնորհակալ ենք Աստծուց մեր հրաշալի երկրի համար, մեր ազատ ու անկախ երկրի համար: Եվ մեր լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երկրին՝ արժանի զավակ լինելն է:

Մեր աղոթքն է առ Աստված, որ Հայաստանը հաղթահարի իր առջև ծառացած ցանկացած խնդիր և Աստծո օրհնությամբ շարունակի առաջ գնալ, ծաղկել ու բարգավաճել:

Աղոթենք մեր երկրի համար, սիրելի՛ քրիստոնյաներ, աղոթենք, որ օր օրի տեսնենք զարգացող ու առաջընթաց ապրող հզոր պետություն: