Սեպտեմբերի 21-ը` քրիստոնեության պատմության մեջ

Սեպտեմբերի 21-ը` քրիստոնեության պատմության մեջ1992թ-ի այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, քրիստոնեական ռադիոկայանը հրաձգության է ենթարկվում:

Հեռավոր Արևելքի հեռարձակման ընկերությունը հիմնադրվել է Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո:

Ռադիոկայանը   հեռարձակում է  իրականացրել  Շանհայում, սակայն երկար կյանք չի ունեցել: Կոմունիստների դրդմամբ Չինաստանը արագորեն դադարեցրել է ռադիոկայանի գործունեությունը: 1948թ-ի հունիսի 4-ին  «FEBC» հեռավորարևելյան հեռարձակման ընկերությունը ռադիոկայան է հիմնում Զամբոանգայում (Ֆիլիպիններ)՝ ամենօրյա ուղերձով փորձելով Բարի լուրը հաղորդել մահմեդականներին:

Չնայած մահմեդական ծայրահեղականների անընդմեջ սպառնալիքներին ու ահաբեկումներին՝ ընկերությունը մինչ օրս շարունակում է իր լայնածավալ գործունեությունը:

1992թ-ի այս օրը ընդդիմությունը հերթական սպառնալիքներից անցնում է գործի. ատրճանակներով զինված երկու մարդ ներխուժում է քրիստոնեական ռադիոկայանի տաղավար և կրակ բացում:

Հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվում:

Հետագայում Աբու Սայաֆ ահաբեկչական խմբավորումը, որ սերտ կապեր ուներ Ալ Քաիդայի հետ, սպանությունների համար պատասխանատվության է ենթարկվում:

Աղբյուր՝ christianity.com