Եթե Աստվածաշնչին վերաբերվեինք այնպես, ինչպես վերաբերվում ենք բջջային հեռախոսին

Եթե Աստվածաշնչին վերաբերվեինք այնպես, ինչպես վերաբերվում ենք բջջային հեռախոսինԻ՞նչն է առավել կարևոր՝ Աստվածաշունչը, թե բջջային հեռախոսը…

Այս հարցին, իհարկե՛, բոլորս էլ կպատասխանենք՝ Աստվածաշունչը:

Իսկ եթե փորձենք համեմատե՞լ…

 Ի՞նչ կլիներ, եթե Աստվածաշնչին վերաբերվեինք այնպես, ինչպես վերաբերվում ենք բջջային հեռախոսին.

 

Ամենուր կկրենք այն մեզ հետ:

Օրվա մեջ անընդհատ կբացենք ու կնայենք:

Կվերադառնանք նրա հետևից, երբ մոռանանք տանը:

Կնվիրենք այն ընկերներին՝ ծննդյան կամ այլ ուրախ առիթների դեպքում:

Կօգտագործենք այն ճանապարհորդելիս:

Կվազենք նրա մոտ ծայրահեղ ու չնախատեսված դեպքերում:

Եվ, ի տարբերություն բջջային հեռախոսի, կարող ենք չանհանգստանալ, թե կապը կընդհատվի. Հիսուսը վճարել է ամբողջ հաշիվը կանխավ:

Հետևությունները թողնում ենք քեզ, սիրելի՛ ընթերցող…