Փրկությունը անվճար է տրվում, բայց այն էժանագին չէ. Դանիել Կոլանդա

Փրկությունը անվճար է տրվում, բայց այն էժանագին չէ. Դանիել ԿոլանդաՍատանայի ամենասիրելի ասացվածքներից մեկը. եթե ինչ-որ բան չափազանց լավ է հնչում ճշմարտություն լինելու համար, ուրեմն այդպես էլ կա:

Երբևէ հայտնվե՞լ եք մի իրավիճակում, երբ ձեզ ներգրավել են արագ ձևով հարստանալու մի սխեմայի մեջ, որը, ինչպես վերջում է պարզվել՝ պարզապես խաբեություն էր:

Կամ ձեզ թվացել է, թե գտել եք ձեր կյանքի գործը, բայց իրականում դա ընդամենը կեղծ տպավորություն է եղել:

Եթե ձեր պատասխանը դրական է, ապա դուք ձեր մաշկի վրա զգացել եք այս ասացվածքը. «Եթե ինչ-որ բան շատ լավ է հնչում ճշմարտություն լինելու համար, ապա շատ հավանական է, որ դա այդպես էլ կա»: Բայց ոմանք սարսափելի սխալ են գործում՝ այս ասացվածքը Ավետարանի հետ կապելով: Մի տղամարդ ասում էր, որ փրկության քրիստոնեական ճանապարհը շատ հեշտ է, իսկ նշանակում է, որ այն ճշմարիտ չէ:

Սա ընդգծում է այն իրողությունը, որ տվյալ մարդը չի հասկացել Ավետարանը:

Ես վերջերս NBC հեռուստաալիքով տեսա մի վավերագրական ֆիլմ տղամարդու մասին, ում անհայտ անձինք առևանգում են Մեխիկոյում՝ ակնկալելով փրկագին ստանալ: Նրանք մերկ վիճակում պահում են նրան փոքրիկ արկղի մեջ, որտեղ նա հազիվ է շարժվում: Այնտեղ նա մնում է 200 օր: Այդ ողջ ընթացքում նրա կինը վաճառում է ողջ ունեցվածքը և գումար հավաքում: Նրա կյանքը գիշերային մղձավանջի է վերածվում: Վերջիվերջո, նա վճարում է փրկագինը, և իր ամուսնուն բաց են թողնում:

Իրականությունը նրանում է, որ այդ առևանգվածը ոչինչ չէր անում իր փրկության համար: Նա պարզապես փակված էր այդ արկղի մեջ և անգամ չէր կարողանում ոտքի կանգնել: Այո՛, ոչ մի ողջամիտ մարդ չի ասի, որ նրա փրկագինը հավաքելը հեշտ գործ էր: Նման ենթադրությունը իրական վիրավորանք կլիներ նրա ողջ ընտանիքի համար, ովքեր կասեին. «Դու պատկերացնել չես կարող անգամ, թե դա ինչ գին ուներ մեզ համար»:

Տվյալ պատմությունը Ավետարանի ժամանակակից նկարագրությունն է: Մարդկությունը գերեվարվում է սատանայի կողմից և հայտնվում մեղքի կապանքներում: Մենք անօգնական էինք ու անհույս, անկարող՝ ինքներս մեզ փրկելու: Բայց Աստված նայեց մեր իրավիճակի վրա և գթաց մեզ. «Ազատիր նրան կորուստն իջնելուց. ես քավություն եմ գտել» (Հոբ 33.24): Այդ գթության դրսևորումն էլ դարձավ Հիսուսը, որովհետև Նա սիրում է մեզ և պատրաստ էր ցանկացած գին վճարել մեր փրկագնման համար:

Գինը շատ մեծ էր և վերջնական. այլ հնարավորություն չէր լինելու: Հիսուսը գումարներով չվճարեց մեզ համար, այլ համաձայն Մարկոս 10.45-ի՝ Նա տվեց Իր հոգին շատերի փրկության համար: Քրիստոսը գրավեց մեր տեղը և տառապանք կրեց Խաչի վրա: Մենք երբեք չենք կարող հասկանալ այն գինը, որ Նա վճարել է մեզ համար:

Ճիշտ է, որ մենք ոչինչ չենք արել մեր փրկության համար, բայց ի՞նչ կարող է անել փակված ու մերկ բանտարկյալը՝ իրեն ազատելու համար: Եթե մեկը չկանգնի նրա համար, ապա նա դատապարտված է: Ասել, թե մեր փրկությունը հեշտ էր, նշանակում է վիրավորել Հիսուսին:

Փրկությունն անվճար է տրվում, բայց այն էժանագին չէ: Այն անվճար է մեզ համար, որովհետև Հիսուսն է վճարել մեծ պարտքը, որը մենք երբեք չէինք կարողանալու ինքնուրույն վճարել: Ավետարանը չափազանց լավն է՝ սուտ լինելու համար: Ահա թե ինչու մենք այն անվանում ենք. «Բարի Լուր»: