Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղ

Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղԹուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը երեքշաբթի հանդիպել է ԵՊՀ–ի ուսանողների հետ. գրում է newsarmenia.am-ը:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ և հանդիպում եմ ձեզ։ Երբ տեսնում եմ այսքան ուժեղ և ակտիվ երիտասարդների, իմ մեջ Հայաստանի մեծ ու լուսավոր ապագայի հույս է արթնանում։

Լինելով թուրք պատգամավոր` ես առաջին անգամ եմ Հայաստանում և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ուժեղ Հայաստան։ Նայում եմ հայ երիտասարդների աչքերին և ուժ եմ տեսնում», – հայտարարեց Փայլանը։

Նա նաև նշեց, որ երազում է, որպեսզի և′ թուրքերը, և′ քրդերը, և′ հայերն ապրեն հաշտ ու խաղաղ։

«Գիտեմ, որ սա երազանք է։ Սակայն մենք կշարունակենք պայքարել, որպեսզի ցեղասպանությունը չկրկնվի», – ասաց նա։

Փայլանի խոսքով, այսօր Թուրքիայում բնակվում է 60 հազար հայ, որոնց մեծ մասը Ստամբուլում են, սակայն նրանց շրջանում քիչ են քրիստոնյաները։

Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղ«Եղել են ժամանակներ, երբ Հայաստանի և Թուրքիայի սահմանները բաց էին։ Հիմա այդ ճանապարհը չկա։ Ես երազում եմ գտնել նոր ճանապարհ, որպեսզի չլինեն սահմաններ։ Դրա համար հարկավոր է դեմոկրատական Թուրքիա», – ընդգծեց նա։

Փայլանը նաև նշեց, որ իր նախնիները ծնունդով Մալաթիա քաղաքացին էին, որտեղ մինչև Հայոց ցեղասպանությունը բնակչության 35–40%–ը հայեր էին։

«Հիմա այնտեղ 25–30 հազարից մնացել է մոտ 2 հազար հայ։ Տատս կարծում էր, որ մենք պետք է լքենք Թուրքիան, հակառակ դեպքում այստեղ չենք գոյատևի։ Մեր հարազատներից շատերը լքել են երկիրը, իսկ իմ ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ հիմա բնակվում են հայեր բազմաթիվ այլ քաղաքներից։ Հայկական բոլոր ընտանիքներն ունեն նման պատմություններ», – ասաց նա ու հավելեց, որ իր ծնողները չգիտեին հայերեն, քանի որ նրա նախնիները վախեցել են նրանց հայերեն սովորեցնել։

Փայլանը պարգևատրվեց ԵՊՀ–ի ոսկե մեդալով մարդու իրավունքների պաշտպանության և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապրտման գործում ունեցած զգալի ավանդի համար։

Ամբողջական հոդվածը՝ newsarmenia.am-ը: