Ինչո՞ւ է Աստծո հայացքն ուղղված դեպի կոտրված սրտով մարդկանց. Ալեքսանդր Շևչենկո

Ինչո՞ւ է Աստծո հայացքն ուղղված դեպի կոտրված սրտով մարդկանց. Ալեքսանդր ՇևչենկոԻնչո՞ւ է Աստծո հայացքն ուղղված դեպի կոտրված սրտով մարդկանց. «Քանզի նրան տակավին չծնված, և մի բարի կամ չար բան էլ չգործած, որպեսզի ընտրության պես Աստծո նախասահմանությունը հաստատ մնա, ոչ թե գործերիցն՝ այլ կանչողիցը, ասվեց նրան. թե մեծը պիտի ծառայի փոքրին. ինչպես գրված է՝ Հակոբին սիրեցի և Եսավին ատեցի» (Հռոմեացիս 9.11-16):

Իմ ողջ գիտակցական կյանքում ես վախենում էի Հռոմեացիների 9-րդ գլխից և վախենում էի, ո՛չ որովհետև չէի հասկանում այդ գլուխը, այլ հենց ընդհակառակը, որովհետև հասկանում էի, բայց ընդունել չէի կարողանում:

Պողոս առաքյալի հայտարարությունը կայծակնահար է անում՝ կենդանության հնարավորություն չթողնելով անգամ որևէ մարդկային նախաձեռնության: Իսկ ես այնքան էի ցանկանում ապրել, ապրել՝ իմանալով սեփական անձիս գինը, այն գիտակցությամբ, որ իմ պահանջարկը կա, և ամենագլխավորը՝ պահանջարկ Աստծո մոտ:

Եթե այլ ցանկություններ երբեմն-երբեմն հայտնվում էին կյանքիս հորիզոնում, ապա դրանք արագորեն անհետանում էին, որովհետև ես ձգտում էի մի բանի՝ ստանալ Նրա հավանությունը:

Մեկ օր Կիևում էի. իրականում դա շրջադարձային երեկո էր ինձ համար:

Եվ այդ շրջադարձային երեկոյին իմ հյուրանոցային համարում, երբ Աստծո առջև արտասվում էի սեփական անզորությունից, Նա ինձ պատվիրեց կարդալ Հռոմեացիների ուղերձը՝ գլուխ գլխի հետևից:

Ես գիտեի, որ գանձ եմ գտնելու, բայց գնում էի զգուշությամբ՝ մոտենալով 9-րդ գլխին: Այդ երեկո ես պետք է բացահայտեի ինքս ինձ համար Աստծո հետ հարաբերությունների նոր մակարդակ. ես պետք է հասկանայի, որ Նա նայում է «կոտրած հոգի» ունեցողներին, ինչպես ասում է Եսայի մարգարեն:

Պարզվում է, որ ես չգիտեի, թե ինչ է դա նշանակում: Անգամ չէի էլ ենթադրում: Կոտրվելը փշրվելն է, երբ քեզնից ոչինչ չի մնում, բայց ես չէի ցանկանում կոտրվել: Ես զգուշությամբ պահպանում էի իմ անձը, իհարկե՝ պահում Նրա համար: Իմ երիտասարդությունից պահել էի ամեն զգուշություն, ու այնքան ամբողջական ու կայացած էի, պատրաստ՝ գործածության համար:

Եվ այստեղ լսեցի. «Դու պետք է կոտրվես, այլապես ես չեմ կարող այլևս առաջնորդել քեզ»:

Թող այս կարճ մտորումները սկիզբ դառնան ձեր սրտում ավելի խորը մտորումների: