Ճշմարտություններ, որ ձեր որդին պետք է լսի ձեզնից

Ճշմարտություններ, որ ձեր որդին պետք է լսի ձեզնիցԻմ տղաները արագ են տղամարդ դառնում: Տխուր է, բայց ես պետք է խոստովանեմ, որ միշտ չէ, որ իմացել եմ, թե ինչպես օգնեմ նրանց հասունանալ: Մշակույթը, որում նրանք մեծանում են, հաստատ դրան չի նպաստում:

Ես անհուսորեն ցանկանում եմ օգնել իմ որդիներին՝ ապրելու մի կյանք, որը տարբերվում է այն կյանքից, որն այս աշխարհը «նորմալ» է համարում:

Ես ցանկանում եմ բարձրացնել բնավորության և մաքրության նրանց ձգտումների մակարդակը: Ցանկանում եմ, որ նրանք սովորեն լինել բարեպաշտ տղամարդիկ, ոչ թե պարզապես «տղաներ, ովքեր սափրվել գիտեն»:

Սա նշանակում է, որ ես կարիք ունեմ խոսելու նրանց հետ մի քանի «ժողովրդականություն չվայելող» ճշմարտությունների մասին: Խոսել, որ նրանք սկսեն մտորել այն մասին, թե ինչ է կատարվում իրենց կյանքում: Սա նաև լավ միջոց է՝ բարձրացնելու համար այդ կարևոր, երբեմն էլ ոչ հեշտ, խոսակցությունները մեր տանը:

Ներկայացնում եմ մի քանի «ժողովրդականություն չվայելող» ճշմարտություններ, որոնք ձեր որդիները կարիք ունեն իմանալու:

  1. Այն, ինչ նա ընտրում է հիմա, ապագայում կազդի իր ողջ կյանքի վրա:

Թույլ մի տվեք այնպիսի արդարացումներ, ինչպես օրինակ «ես դեռևս պատանի եմ»: Նա պետք է իմանա, որ իր կյանքն արդեն սկսվել է, և իր կյանքի ուղղությունը կարգավորվում է հենց հիմա:

  1. Պոռնոգրաֆիան կախվածություն է առաջացնում նույն կերպ, ինչպես թմրանյութը:

Համացանցը գործնականում մեծացող սերնդին ապահովել է պոռնոգրաֆիայի դիտման համար անարգել հասանելիությամբ: Ահա թե ինչու դեռահաս տարիքի տղաների զգալի մասը կախվածություն ունի պոռնոգրաֆիայից:

  1. Նրան հաստատ դեռևս ընկերուհի պետք չէ:

Պատանիների շրջանում ռոմանտիկ հարաբերությունների մեծամասնությունը բնութագրվում է եսակենտրոնությամբ և սեռական հակումով: Եթե այս հարաբերությունները չեն օգնում նրան դառնալ այնպիսին, ինչպիսին Աստված է ցանկանում, ապա, հավանաբար, նա դրանց դեռևս պատրաստ չէ:

  1. Սեռական հարաբերությունները ամուսնության համար են:

Նա պետք է իմանա, թե ինչու է իր տղամարդկային գրավչությունը թանկարժեք և որ այդ թանկարժեքը հարկ է պահել ամուսնության համար:

  1. Պետք է դրսևորել վաղուց հնացած ասպետական խիզախությունը՝ առանձնանալու համար:

Շատ տղաներ մերօրյա աշխարհում աղջիկներին վերաբերվում են պահանջատերի նման: Բայց ձեր պատանին պետք է սովորի տղամարդ լինել, ով պահպանում է, պաշտպանում և հարգում է կնոջն իր կյանքում:

  1. Աստծո ծրագիրը նրա կյանքի համար կարող է մեծ ջանքեր պահանջել:

Փոխարենը օրեր շարունակ խաղեր խաղալու և զվարճանալու, նա պետք է բացահայտի իր կոչումը, որով Աստված օժտել է իրեն: Դա կարող է դժվար լինել, բայց միայն իր իսկ բարօրության համար:

  1. Ամենակարևորը սովորելն է՝ քայլել Աստծո հետ:

Իր կյանքի ընթացքում նա կլսի բազում ձայներ, որոնք կփորձեն ասել, թե ինչն է կարևոր: Բայց միայն մի Ձայնն է իսկապես կարևոր: Ահա թե ինչու նրա համար կարևոր է անձնապես Աստծուն ճանաչելը:

  1. Երբեմն նա կարող է սխալվել, և դա նորմալ է: Կարևոր է, թե ինչ կանի դրանից հետո:

Բազում երիտասարդներ հավատում են, որ երբ իրենք սխալվեն, Աստված անպայման կպատժի իրենց, և նման մտածելակերպի արդյունքում նրանք հեռանում են Աստծուց: Ձեր որդուն անհրաժեշտ է իմանալ, որ Աստված առաջարկում է իրեն ներում և նոր սկիզբ: Նորից ու նորից:

  1. Կյանքը կարճ է, և նա չի կարող իրեն թույլ տալ ժամանակ վատնել:

Ձեր որդին, գուցե, դեռևս չի հասկացել սա (իսկ ո՞վ է դա մինչև վերջ հասկացել), բայց նա կարող է սկսել ուղղորդել իր կյանքը ճիշտ ուղղությամբ արդեն հիմա:

Բարեթ Ջոնսոն