Կորեացիների միսիոները՝ Ռոբերտ Ջ. Թոմասը. այս օրը քրիստոնեության պատմության մեջ

Կորեացիների միսիոները՝ Ռոբերտ Ջ. Թոմասը. այս օրը քրիստոնեության պատմության մեջ1865թ-ի այս օրը` սեպտեմբերի 14-ին, Ռոբերտ Ջ. Թոմասը, Ավետարանով ոգեշնչված, որոշում է Կորեայի բնակիչներին ևս ավետել Բարի Լուրը:

Նա ժամանում է Կորեա, սկսում ծանոթանալ տեղի մշակույթին և սովորել նրանց լեզուն: Ռոբերտը այս հնագույն երկրում ոտք դրած առաջին բողոքական միսիոներն էր. նրա անունը նշանակում է «ընտրյալ»:

Շատ չանցած՝ Ռոբերտը ստիպված է լինում վերադառնալ Չինաստան, որտեղ հաջորդ տարի մահանում է նրա կինը:

1866թ-ին նա տեղեկանում է, որ ամերիկյան մի նավ պատրաստվում է առևտրային կապեր հաստատել Կորեայի և Միացյալ Նահանգների միջև: Նա նրանց առաջարկում է իր թարգմանչական ծառայությունները` փոխարենը հնարավորություն ստանալով Ավետարանը քարոզելու:

Օգոստոսին, երբ նավը  «Taedong» գետի  ափին էր, Կորեայի պաշտոնյաները պահանջում են, որ ամերիկացիներն անմիջապես հեռանան: Վերջիններս մերժում են նրանց պահանջը և իրենց կյանքով վճարում դրա դիմաց: Երկկայմ առագաստանավը ընկղմվում է ծանծաղուտում և խորտակվում:

Այս տեսնելով՝ կորեացիները հարձակման են անցնում: Մոտ 2 շաբաթ տևած պայքարում երկու կողմերն էլ մեծ թվով զոհեր և վիրավորներ են տալիս:

Շուտով նավաստիները լքում են նավը, և Ռոբերտը ևս ստիպված է լինում հետևել նրանց օրինակին: Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ նա, դուրս գալով նավից, հարձակվող կորեացիներին է մեկնում Աստվածաշունչը: Թշնամիներից մեկի ձեռքով նա գլխատվում է, թեև  կարծիք կա, որ նրան ծեծելով են սպանել:

Ռոբերտի աշխատանքները, սակայն, ապարդյուն չէին. Աստված սկսում է աշխատանք տանել Ռոբերտին սպանողի սրտում: Նա իր մոտ է պահում Ռոբերտից վերցրած Աստվածաշնչերից մեկը և դրա թերթերը ամրացնում իր տան պատերին: Շատ չանցած՝ մարդիկ սկսում են գալ նրա տուն, որպեսզի կարդան դրանք: Հետագայում  եկեղեցի է կառուցվում, իսկ մարդասպանի զարմիկը դառնում է հովիվ:

Այսօր Հարավային Կորեայի բնակչության 40%-ը քրիստոնյա է, և նրանց են պատկանում աշխարհում ամենամեծ եկեղեցական համայնքներից մի քանիսը:

Աղբյուր` christianity.com