«Հռութի պատմությունը» (մուլտֆիլմ)

Հռութն Աստվածաշնչում նկարագրված և երբևէ պատմված հնագույն սիրո պատմություններից մեկի հերոսուհին է: Այն գրվել է մոտ 3000 տարի առաջ և դասվում է այնպիսի պատմությունների շարքին, որ երջանիկ ավարտ են ունենում:

Այստեղ պատմվում է այն մասին, թե ինչպես է, անկախ ամեն ինչից, Հռութի նվիրվածությունն իր սկեսրոջ նկատմամբ պարգևատրվում Աստծո կողմից, թեև նրանք պատկանում էին տարբեր ազգությունների և դավանանքի: Բայց Աստված մշտապես հոգում է Իր բոլոր զավակների համար:

Հետագայում Հռութը դառնում է Դավիթ թագավորի մեծ տատը՝ դարեր շարունակ համարվելով աստվածաշնչյան ամենագեղեցիկ և հմայիչ կանացի հերոսներից մեկը: