Մեր Աստված հույսի Աստված է

Մեր Աստված հույսի Աստված է«Եվ հույսի Աստվածը լցնի ձեզ ամեն ուրախությունով և խաղաղությունով, հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությունովը» (Հռոմեացիս 15.13)։

Մեր Աստված հույսի Աստված է: Եթե քո կյանքում բախվել ես մի իրավիճակի` մի իրականության, որ, մարդկային աչքերով նայելիս, լցվում ես անհուսությամբ և հիասթափություններով, ապա հիշիր` մեր Աստված հույսի Աստված է:

Եթե կորցրել ես կյանքիդ ուրախությունը և մոռացել, թե ի՞նչ է խաղաղությունը… եթե տրտմությունը, հոգնածությունը, վախն ու անհանգստությունները դարձել են կյանքիդ մշտական ուղեկիցները, ապա թո’ղ ամեն բան ու ինքնամոռաց կերպով վազիր քո Տեր Աստծո մոտ:

Նա այն Միակն է, Ով ի զորու է լցնել քո կյանքն ուրախությունով և խաղաղությունով: Սակայն Նրան մոտենալու և այս հրաշալի պարգևները ստանալու ճանապարհը հավատքն է: Սուրբ Հոգու զորությունը գործում է հավատքի մեջ: Հավատքը լսելուց է, իսկ լսելը` Աստծո Խոսքից:

Բաց մի’ թողեք հավատքն ավելացնելու` հավատքի ճանապարհով առաջ շարժվելու և ոչ մի հնարավորություն` լինի դա Աստցածաշնչի ընթերցանությունը, քարոզ լսելը կամ եկեղեցի գնալը: Մեր Աստված հույսի Աստված է:

Տեր Հիսուսի անունով հույսը զորացնելուն ուղղված Սուրբ Հոգու քաջալերող գործերն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան