Հետաքրքիր փաստեր աշխարհի երկրների մասին

  • Երկիրը, որն ունի ամենամեծ քանակությամբ բանտարկյալներ, ԱՄՆ-ն է: Այստեղ բանտարկված մարդկանց թիվը 2,2 միլիոն է:
  • Ամենագեր բնակիչները ունեցող երկիրն է Նաուրուն. այս փոքրիկ կղզի-պետության բնակչության 95%-ն ունի ավելորդ քաշ:
  • Երկիրը, որ ամենամեծ հավանականությունն ունի շուտով ջրի տակ անցնելու, Մալդիվներն է: Մալդիվյալ կղզիների բնակչությունը անհանգստանալու առիթ ունի. գլոբալ տաքացման պատճառով կղզիները տարեց տարի ավելի շատ են ընկղմվում ջրի տակ:
  • Երկիրը, որ ներառում է ժամային գոտիների ամենամեծ քանակը՝ Ֆրանսիան է: Եթե հաշվի առնենք Ֆրանսիայի բոլոր տարածքները, այդ թվում՝ ծովային, ապա այդ երկիրը գտնվում է 12 ժամային գոտիներում: ԱՄՆ-ն ունի 11-ը, իսկ Ռուսաստանը՝ 9-ը:
  • Աշխարհում միակ երկիրը, որ մարջանե ճանապարհներ ունի՝ Գուամ պետությունն է (կղզի Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում): Այստեղ չկա բնական ավազ, այդ պատճառով ասֆալտը պատրաստում են՝ օգտագործելով մարջան և նավթ:
  • Ամենամեծ թվով լճեր ունեցող երկիրը Կանադան է: Աշխարհի բոլոր լճերի 60%-ն այստեղ է՝ Կանադայի տարածքում. այն ունի ավելի քան 3 միլիոն լիճ:
  • Ամենաչորային երկիրը Լիբիան է. Լիբիայի 99%-ը ծածկված է անապատով, որոշ տարածաշրջաններում անձրևներ չեն լինում տասնամյակներ շարունակ:
  • Երկիրը, որ աշխարհում թթվածնի խոշորագույն արտադրողն է, Ռուսաստանն է: Սիբիրում են աճում համաշխարհային անտառների 25%-ը, ինչը Ռուսաստանին դարձնում է աշխարհում ածխաթթու գազը թանկարժեք թթվածնի վերածող խոշորագույն մշակողը: Դրանք գրավում են ավելի մեծ տարածք, քան ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածը:
  • Աշխարհի ամենաանհանգիստ երկիրը, որտեղ գրեթե երբեք խաղաղություն չկա՝ Սոմալին է: Ըստ Global Peace Index-ի տվյալների՝ Սոմալին առաջ է անցնում Իրաքից և դարձել է ամենապատերազմական երկիրն աշխարհում: Սոմալացիները ապրում են մշտական պատերազմական վիճակում, ինչպես նաև՝ անդադար հեղափոխության: Այդ ամենը կապ ունի նրա հետ, որ Սոմալին ամենաաղքատ պետություններից է, որում բնակչությանը անգամ կերակուրը չի բավականացնում:
  • Աշխարհում ամենակրթված երկիրը Կանադան է. բնակչության 50%-ն ունի միջնակարգից ոչ պակաս կրթություն: Կանադային հետևում է Իսրայելը, իսկ վերջինիս էլ՝ Ճապոնիան:
  • Աշխարհում մեծագույն քաղաք-պետությունը Սինգապուրն է:
  • Ամենամեծ քանակությամբ լեզուներ ունեցող երկիրը՝ Պապուա-Նոր Գվինեան է: Չնայած որ այստեղ անգլերեն լեզուն է պաշտոնականը, իրականում դա պարզապես փաստաթղթային մակարդակի վրա է: Անգլերեն է խոսում բնակչության միայն 2%-ը: Այստեղ կիրառվում են ավելի քան 820 տարբեր լեզուներ, ինչը կազմում է ողջ աշխարհի լեզուների 12%-ը:
  • Աշխարհում ամենաերիտասարդ բնակչությունն ունեցող երկիրը Նիգերն է: Բնակչության մոտ կեսը՝ 15 տարեկանից երիտասարդ է:
  • Երկիր, որի քաղաքացիների մեծ մասը չեն ապրում իրենց երկրում, Մալթան է: Մի քանի տնտեսական ճգնաժամերից հետո, զուգակցվելով ծնելիության բարձր մակարդակի հետ, Մալթան անցնում է արտագաղթի մի քանի ալիքներով, ինչը հանգեցնում է նրան, որ Մալթայի սահմաններից դուրս ավելի շատ կան Մալթայի քաղաքացիներ, քան հենց իրենց երկրում:
  • Հնդկաստանն աշխարհում ամենաբազմազան երկիրն է ամեն առումներով՝ մշակութային, տնտեսական, կլիմայական, ռասսայական, լեզվական, էթնիկական և կրոնական:

Աղբյուր՝ hristian.in