Բժիշկները լռում են՝ ականատեսը դառնալով այս հրաշք բժշկության

Բժիշկները լռում են՝ ականատեսը դառնալով այս հրաշք բժշկությանՇեֆիլդում բնակվող Քեն Գորմանը շփոթեցրել է բժշկության մասնագետներին՝ հրաշքով բժշկվելով իր դեմքի վրա գոյացած մեծ ուռուցքներից:

Քեն Գորմանը սարսափելի ցավեր ուներ այն բանից հետո, երբ մի փոքրիկ գունդ, որ բացահայտվում է 2013թ-ին, գնալով ավելի ու ավելի է մեծանում:

Բժիշկները խորհուրդ են տալիս զբաղվել ցավի բուժմամբ և ուղարկում են նրան Ռոթերհեմի հոսպիտալ՝ հետազոտության համար, որտեղ նրա մոտ հայտնաբերվում է երեք ուռուցք՝ փաթաթված կենտրոնական նյարդին՝ դեմքի մի կողմի վրա:

Վիրահատությունը նախատեսվում էր 2013թ-ի հուլիսին, որից ընդամենը օրեր առաջ Քենը լսում է իր քաղաքում անցկացվող բժշկության ծառայության մասին: Սակայն այլևս հնարավորություն չկար ներկա լինելու այնտեղ, որովհետև նա իմանում է, որ մտնել հնարավոր չէր առանց նախապես պատվիրված տոմսի:

Գորմանի կինը՝ Էննին, թվիթերով այդ եկեղեցի է ուղարկում իր ամուսնու բժշկության համար աղոթքի կարիք, միևնույն ժամանակ, նրանք որոշում են մեկնել այնտեղ՝ ինչ գնով էլ լինի, և քանի որ Քենը սարսափելի ցավերի մեջ էր, նրա կինն էր վարում մեքենան:

Բժիշկները լռում են՝ ականատեսը դառնալով այս հրաշք բժշկությանԾառայության ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, բայց նրանք կարողանում են տեղ գտնել:

Հարյուրավոր մարդիկ էին եկել աղոթելու կարիքով, այնպես որ՝ հնարավորություն չկար առաջ գնալու, որպեսզի Քենի համար էլ աղոթեին, սակայն մի ընկերոջ օգնությամբ Քենը հասնում է բեմի մոտ:

Հաջորդ 10 օրերի ընթացքում նրա դեմքի մեծ գոյացությունը սկսում է փոքրանալ, ողջ ցավը հեռանում է, և Քենը անգամ դադարում է դեղահաբեր օգտագործել:

«Ես զանգեցի հոսպիտալ և բացատրեցի, թե ինչ է կատարվում ինձ հետ, այնպես որ՝ վիրահատությունը հետաձգվեց, մինչև կհանդիպեի իմ վիրաբույժին:

Հերթական սկանավորումից հետո պարզվեց, որ այդ մեծ գոյացությունները վերացել են անհետք, և վիրահատությունը չեղյալ հայտարարվեց: Վիրաբույժը և բուժքույրերը խոսք չունեին ասելու, երբ ասացի, թե ինչպես եմ ես բժշկվել: Ինձ խորհուրդ տվեցին ամեն տարի գալ հետազոտության, սակայն այդ օրվանից տարիներ են անցել, և ուռուցքի ոչ մի հետք չկա: Հալելուիա, Փառք Հիսուսին»,- պատմում է Քենը:

Նա վկայում է, որ Աստված իր ներսում հավատք դրեց, և նա ապավինում էր ոչ թե ծառայողի աղոթքին, այլ ջանում հավատալ, որ Տերն է իրեն բժշկելու:

«Ես հիշում եմ կիրակնօրյա ուղերձն այն մասին, թե ինչպես է Հիսուսը պատվիրում «խոսքով հեռացնել սարին», երբ աղոթում ես առաջին հայացքից անհնարին թվացող իրավիճակների լուծման համար (Մարկոս 11.22-24), և սա անշուշտ իմ «սարն» էր: Ես սկսեցի խորանալ Աստծո խոստմունքների մեջ, մինչ ամեն օր կանգնած հայելու առջև հրամայում էի իմ «սարին» հեեռանալ՝ Հիսուսի անունով»:

Աղբյուր՝ God Reports