Չներելը մահացու թույն է

Չներելը ամենահայտնի զենքն է, որ թշնամին օգտագործում է Աստծո ժողովրդի դեմ. այն մահացու թույն է, որ մարդ հոգեպես է ընդունում: Այն հանգեցնում է տարաբնույթ հետևանքների՝ մտավոր ընկճախտից մինչև առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քաղցկեղը կամ հոդաբորբը (արթրիտ):

Ես չեմ պնդում, որ քաղցկեղի բոլոր դեպքերում պատճառը չներումն է, սակայն հավաստիացնում եմ, որ այն կարող է հանգեցնել նման մահացու հիվանդության:

Քաղցկեղը և բոլոր հիվանդությունները գալիս են չարից: Գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացատրել, թե ինչպես կամ որտեղից են սկիզբ առնում դրանք:

Սուրբ Գրքում տեսնում ենք, որ Աստված թույլ տվեց, որպեսզի Իսրայել ժողովուրդը հանդիպի բազմապիսի ախտանիշերի և տկարությունների, երբ վերջիններս անհնազանդություն գործեցին Տիրոջ նկատմամբ.

«Եթե այս գրքում գրված այս օրենքի ամեն զգուշությամբ չկատարես, որ վախենաս այն պատվական և ահավոր անունից՝ Քո Եհովա Աստծուց, Եհովան էլ կզարկի քեզ և քո սերնդին անսովոր հարվածներով, չար և երկայն հիվանդություններով: Եվ քեզ վրա կդարձնի Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից դու վախենում ես, և նրանք քեզ կփակչեն» (2-րդ Օրին. 28.58-61):

Իսկ եթե նրանք դառնային դեպի Տերը, Նա կբժշկեր նրանց և կվերցներ նրանց ցավերը. «Եվ ձեր Եհովա Աստծուն պաշտեք. և Նա կօրհնի քո հացը և քո ջուրը, և Ես քո միջից հիվանդությունը կդարձնեմ: Քո երկրի մեջ վիժող կամ ամուլ չի լինի, քո օրերի թիվը պիտի լցնեմ» (Ելից 23.25): «Եվ Եհովան վեր կառնի քեզանից ամեն հիվանդությունները. և եգիպտացիների այն չար ցավերը, որոնք գիտես, քեզ վրա չի բերի, այլ նրանք քո բոլոր թշնամիների վրա կուղարկի» (2-րդ Օրին. 7.15):

Նոր Ուխտում Հիսուս մեզ երկու պատվիրան տվեց. «Հիսուսն էլ ասեց. սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով և քո բոլոր մտքով: Սա է առաջին և մեծ պատվիրանքը: Երկրորդն էլ սրա նման. սիրիր քո ընկերոջը քո անձի պես: Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը և մարգարեքը» (Մաթ. 22.37-40):

Այսպիսով, եթե մենք դրժենք սրանք, ապա բաց կլինենք տարաբնույթ անեծքների առջև, ինչպես Իսրայել ժողովուրդը՝ հնում:

Ֆրանկլին Մոնդո Մուգիշա