Համացանցը փոխում է մարդու ուղեղի որոշ գործընթացներ

Ինտերնետը փոխում է մարդու ուղեղի որոշ գործընթացներԱռաջին անգամ գիտականորեն ապացուցվել է համացանցային կախվածության և մարդու ուղեղի փոփոխությունների միջև կապը. հաղորդում է cbn.com-ը:

Ինչպես ապացուցել են չինացի գիտնականները՝ դրանք նման են ալկոհոլից, կոկայինից կամ մարիխուանայից կախվածության:

Կան մարդիկ, որոնց կյանքում վիրտուալ շփումը գլխավոր տեղում է և հաճախ միակ շփման ձևն է: Որոշ երկրներում կախվածությունը վիրտուալ շփումից համարվում է իրական խնդիր, նույնիսկ կարելի է ասել բժշկական խնդիր:

Ըստ կատարված հետազոտությունների՝ համացանցի հատկապես առցանցի օգտագործումն օրեցօր ավելի է ընդլայնվում, իսկ դրան զուգահեռ անտեսվում են դրա բացասական հետևանքները: Համացանցի պաթոլոգիկ օգտագործումը հանգեցնում է համացանցից և՛ մտավոր, և՛ ֆիզիկական կախվածության:

Փաստ է այն, որ դրանից ապահովագրված չէ ոչ ոք: Վիրտուալ իրականությանը կարող է հաղորդակից լինել ցանկացած ոք:

Հարցումների արդյունքում պարզ է դարձել նաև, որ տղամարդիկ հիմնականում տարվում են պորնոգրաֆիայով, ինտիմ խաղերով և այլն, ինչի արդյունքում ավելանում են մարդկային նորմալ հարաբերությունների խզումն ու ամուսնալուծությունները:

Եվ այսպես  ուղեղի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համեմատելով կախվածություն ունեցող և չունեցող մարդկանց ուղեղները, հայտնաբերվել են սպիտակ նյութի արդյունավետության ակնհայտ փոփոխություններ: Մասնավորապես` նեյրոնային հյուսվածքի, էմոցիաների արտահայտման, որոշում կայացնելու և սեփական վերահսկողության խախտումներ:

Մասնագետների հավաստմամբ՝ համացանցի հանդեպ հիվանդագին մոլուցքով է տառապում օգտվողների 5-10 տոկոսը, որոնց մեծամասնությունը տարված է համակարգչային խաղերով: Ցանցը նրանց այնքան է «քաշում», որ դա անդրադառնում է վերջինների կրթության, աշխատանքի և անձնական կյանքի վրա:

Չինացի մասնագետները MPT-սքանավորում են անցկացրել , այնուհետև համեմատել արդյունքները 16 առողջ մարդկանց ուղեղների նկարների հետ: «Հիվանդ» խմբի ներկայացուցիչների նկարներում հայտնաբերվել են ուղեղի այնպիսի փոփոխություններ, որոնք ի հայտ են գալիս ալկոհոլից և կոկայինից կախվածության դեպքում: