Ինչպես ճիշտ բաշխել ժամանակը. Էյզենհաուերի մատրիցան

Այսօր շատերն են կոչ անում անհապաղ գործի անցնել, հասնել, մի բան ձեռնարկել, «մարտի» մեջ նետվել: Իհարկե, պետք է ջանքեր ներդնել և գնալ դեպի նպատակների իրականացումը, եթե ցանկանում եք կյանքում արդյունքի հասնել:

Բայց նախքան գործի անցնելը, հարկ է որոշել, թե հստակ ինչ եք անելու, ինչը ձեզ համար կլինի օգտակար ու շահավետ:

Հիմա խոսենք այն մասին, թե ով է Դուայթ Դեյվիդ Էյզենհաուերը. նա ամերիկացի պետական և ռազմական գործիչ է, ԱՄՆ-ի 34-րդ նախագահը:

Էյզենհաուերի մատրիցայի գլխավոր գաղափարը կայանում է հրատապ գործերը կարևորներից զանազանելու մեջ, ինչպես նաև՝ հետ գցելու այն գործերը, որոնց կատարումը, որպես արդյունք, ոչ մի օգուտ չի բերում:

Էյզենհաուերի մատրիցան իր մեջ 2 կատեգորիա է միավորում. կարևորություն և հրատապություն:

Ըստ այս չափանիշների կազմվում է չորս հատված և լրացվում դրանք համապատասխան խնդիրներով ու գործերով:

Հրատապ և կարևոր գործեր. Սրանք ճգնաժամային իրավիճակներն են, անհետաձգելի խնդիրները և այլն: Գաղափարը նրանում է, որ առաջին հերթին մարդը լուծի կարևոր ու հրատապ խնդիրները, բայց այս հատվածը չպետք է լցված լինի չափից շատ խնդիրներով, այլապես դա կսպառի ձեր ողջ էներգիան:

Կարևոր, բայց ոչ հրատապ գործեր. Օրինակ՝ նոր նախագծերի ծրագրում, փորձի վերլուծություն, զարգացում:

Հրատապ, բայց ոչ կարևոր գործեր. Այստեղ կարող են մտնել որոշ խնդրանքներ, զանգեր և նամակներ: Դրանք մեզ շեղում են ավելի կարևոր գործերից և շատ ժամանակ կարող են խլել:

Ոչ հրատապ և ոչ կարևոր գործեր. Երկրորդական ինֆորմացիա, ամենօրյա գործեր, հեռուստացույց, համացանց և այլն: Նայեք ձեր առօրյայում այս տեսակ գործերին տրամադրվող ժամանակին և կրճատեք այն. այդպես դուք բավականին ժամանակ կխնայեք:

Պետք չէ բոլոր գործերի կատարմանը ձեռնամուխ լինել առանց նախապես դրանք վերլուծելու: Պետք է ընտրել առավել առաջնահերթ գործերը, հնարավորինս ծրագրել և կատարել խաղաղությամբ՝ դրանց, որքան հարկն է, ժամանակ տրամադրելով:

Հաճախ այնպես է լինում, որ խնդիրը վերլուծելով՝ հասկանում եք, որ այն այնքան էլ կարևոր չէ ձեզ համար:

Ձեր արդյունավետությունը նշանակալիորեն կբարձրանա, եթե ձեր գործերը ճիշտ բաշխեք՝ ըստ Էյզենհաուերի այս մատրիցայի:

Աղբյուր՝ hristian.in