Աստված ընտրել է ձեզ՝ լինելու այստեղ, այս ժամանակում. Ռիկ Ռեններ

Ընկերնե՛ր, ցանկանում եմ ձեզ ոգեշնչել. սա ձեր տարին է, և ես կոչ եմ անում ձեզ՝ այնպես ազդել ձեզ շրջապատող մարդկանց վրա հենց ձեր կյանքով ու ապրելակերպով, որ նրանք ընդունեն Քրիստոսին՝ որպես իրենց Փրկիչ:

Ձեր կյանքը ձեր գլխավոր քարոզն է:

Ձեր կյանքը հենց այս ժամանակում և հենց այն վայրում, որտեղ գտնվում եք, պատահականություն չէ: Աստված ընտրել է հենց ձեզ՝ լինելու ներկա սերնդի մասը:

Նա ցանկանում է, որ դուք լինեք Իր փառքի և զորության լույսը, որը կցրի ամեն խավար այն վայրում, որտեղ դուք գտնվում եք, և այն մարդկանց կյանքերում, որոնց հետ դուք շփվում եք:

Մտածեք այսօր այս մասին…